Լրահոս
Քաղաքական
16:14
25.03.26
146

Պատերազմ չի՛ լինելու. Ռոբերտ Քոչարյանը «խաղաղության թշնամի» է անվանում Նիկոլ Փաշինյանին

Փաշինյանի չընտրվելու դեպքում պատերազմ չի լինելու. «Մեծ քաղաքականություն» փոդքասթի երրորդ էպիզոդում վստահեցրել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հիշեցնելով, որ իր կառավարման տարիներն ամենախաղաղն են եղել: Նիկոլ Փաշինյանը որևէ հիմք չունի պնդելու, թե ռևանշիստական մոտեցումներ ունի ընդդիմությունը, ինչը իրենց ընտրվելու դեպքում հանգեցնելու է աղետալի պատերազմի: Հակառակը՝ Փաշինյանի իշխանության տարիներն են ապացուցում, որ ՔՊ-ի վարած քաղաքականությունը խաղաղության մասին չէ: