Լրահոս
Հասարակական
13:42
22.03.26
1 458

Փաշինյանը զոհվածի աղջկան մեղադրում էր փախնելու մեջ․ «Հրապարակ»

Img default alt hy

Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։

Այս մասին գրել է «Հրապարակ»-ը։

Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։

Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մետրոյում մատ թափ է տվել արցախցի կնոջ վրա։ 

Փաշինյանը կրկին կորցրել է հավասարակշռությունը, երբ նրան հարց են ուղղել Արցախի հայաթափման պատասխանատվության մասին։

«Մենք ամեն ինչ արել ենք, որ դուք Ղարաբաղում ապրեք, և 2023 թվականին այդ դուք էիք, որ մեղադրում էիք ինձ, որ սահմանները փակել են, որ Ղարաբաղից ժողովուրդը չգա Հայաստան, և ինձնից պահանջում էիք, որ սահմանները բացեն և ասում էիք, որ հատուկ փակել է, որ Ղարաբաղից ժողովուրդը չգնա։ Հիմա եկել եք այստեղ, ասում եք՝ վայ, բա մենք ուզում էինք վերադառնայինք, բա մենք Հայաստանի քաղաքացիների աշխատած միլիարդներ ենք ծախսել, որ դուք այնտեղ մնաք, բա ինչի՞ց չեք մնացել։ Այս քարտեզի մասին ըտենց քամահրանքով չխոսաք։ Փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»,– ասել է Փաշինյանը։

Ավելին՝ տեսանյութում։