Լրահոս
Քաղաքական
21:36
24.03.26
608

Փաշինյանը չունի հայկական դաստիարակության կոդը, նա հայության հետ կապ չունի․ Քոչարյանը մետրոյի միջադեպի մասին

Img default alt hy

Մետրոյում երեկվա միջադեպը՝ կնոջ վրա Փաշինյանի հարձակումը, խոսում է մի բանի մասին․ նա չունի նաև հայկական դաստիարակության կոդը: Այս մասին «Մեծ քաղաքականություն» փոդքասթի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

«Չեմ պատկերացնում՝ ինչպես կարելի է փոքր երեխան կողքը կնոջ հետ խոսել նման տոնով։ Ինձ համար դա ապշելու երևույթ է, և դա դրսևորվեց երկրի առաջնորդի կողմից։ Այս մարդը հայության հետ կապ չունի։ Հայերեն լավ է խոսում, բայց հայկական կոդի հետ կապ չունեցող մարդ է»,-նշեց Քոչարյանը։

Ավելին՝ տեսանյութում։