-
Հասարակական
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:5422.07.26 -
Միջազգային
Խաղեր՝ Ռուսաստանի թիկունքում. Ալիևի սկանդալային հայտարարությունները՝ Բեռլինում
23:1422.07.26 -
Իրավական
Ինքնասպանություն գործած Նարեկ Թորոսյանի դեպքով 2 զինծառայող է ձերբակալվել. ArmLur
23:0022.07.26 -
Հասարակական
Վճարովի՞ է դարձել երեխաների բուժսպասարկումը Հայաստանում. աղմուկ՝ պոլիկլինիկաներում և նախարարի էջում
22:1522.07.26 -
Միջազգային
Իրանը համաչափ պատասխան կտա, եթե ԱՄՆ-ն հարվածի իր կամուրջներին և էլեկտրակայաններին
22:0022.07.26 -
Քաղաքական
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
21:1422.07.26 -
Միջազգային
Կրասնոդարը՝ Ուկրաինայի թիրախում. դրոնային հարձակումները շարունակվում են ռազմաճակատում
20:5622.07.26 -
Հասարակական
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի մարզում
20:4522.07.26 -
Հասարակական
«Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ․ վառելիքաբաշխիչ աշտարակը ընկել է «Nissan»-ի վրա
20:2422.07.26 -
Միջազգային
Մահացու պատերազմում Թրամփն արդեն տասնյակ միլիարդներ է ծախսել. ԱՄՆ-ին ճահճից դուրս գալու կոչ՝ Իրանից
20:1522.07.26 -
Քաղաքական
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
20:0022.07.26 -
Իրավական
Անսպասելի շրջադարձ՝ Ծառուկյանի գործում. ԲՀԿ առաջնորդի և իրանցի գործարարի առերեսումը հետաձգվել է
19:4422.07.26 -
Հասարակական
Հրդեհ է բռնկվել Գավառ-Մարտունի ճանապարհին գտնվող մատուռում․ այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ
19:1622.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կարող կալանավորվել, բայց նրա դեմ քրեական հետապնդում կսկսվի. ԿԸՀ որոշումը
18:5422.07.26 -
Հասարակական
Եղվարդում բախվել են «Nissan Tiida»-ն և կանչի վայր մեկնող Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան
17:4522.07.26 -
Իրավական
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի. ԿԸՀ-ն մերժել է Դատախազության միջնորդությունը
16:5122.07.26 -
Հասարակական
Ծնվել է Ազատի զինվորական կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը` Արփին
16:2022.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին ապօրինաբար զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից. Ղահրամանյան
14:5122.07.26 -
Հասարակական
Ջարդել, ջնջել է գյուղացու ամբողջ բերքը կարկուտը. ուշքի չեն գալիս աղետից Շիրակում
13:5422.07.26 -
Հասարակական
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Ծովակ բնակավայրի տներից մեկի մոտ բռնկված հրդեհի տարածումը
13:0722.07.26 -
Հասարակական
ՀՅԴ Հայաստանի ԳՄ հայտարարությունը՝ քննչական մարմինների ապօրինության մասին
12:5622.07.26 -
Կրթություն և գիտություն
Մեկ շաբաթով երկարաձգվել է քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը
12:3722.07.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Նոր ողբերգություն՝ բանակում. զինվորի մահվան մասին մանրամասներ չի հայտնում ՔԿ-ն
12:3022.07.26 -
Մշակույթ
Ֆոտոթակարդները «Խոսրովի անտառ» պետական արգելոցում արձանագրել են Կովկասյան ընձառյուծին
12:1622.07.26 -
Հասարակական
«FlyOne Armenia» ավիաընկերությունը չվերթեր կգործարկի Երևան-Դուշանբե-Երևան երթուղով
11:2222.07.26 -
Իրավական
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան․ փաստաբան
11:0822.07.26 -
Հասարակական
«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է քաղաքապետարանի փորված փոսում
10:0822.07.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Մելքոնյանը հրաժեշտ է տալիս պատգամավորական մանդատին. «Ժողովուրդ»
09:4822.07.26 -
Մամուլի տեսություն
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. «Ժողովուրդ»
09:4222.07.26 -
Միջազգային
Զելենսկին որոշել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատար նշանակել Միխայիլ Դրապատիին
00:0622.07.26 -
Միջազգային
Թրամփը դիտարկում է Կանադայից ներմուծման նկատմամբ նոր մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը
23:5621.07.26 -
Իրավական
Ձերբակալվել են ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող անձինք
23:4621.07.26 -
Հասարակական
Մեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ նա հիվանդանոցում մահացել է
23:0621.07.26 -
Տնտեսական
Խոսքով ոչ կարանք ձուկ կերակրենք, ոչ վարկ փակենք. ձկնաբույծներին հունից հանում են խոստումներով
22:4621.07.26 -
Միջազգային
Այրվող գործարաններ՝ Ռուսաստանում, ավերածություններ՝ Ուկրաինայում. մահացու բախումներ են ճակատում
22:2521.07.26 -
Միջազգային
Ուժգին հարվածներ են իրար հասցնում Իրանն ու ԱՄՆ-ը. Թրամփը պնդում է՝ «քիչ գործ է մնացել»
21:4521.07.26 -
Քաղաքական
Ինտրիգներ, աղմկոտ մեղադրանք և իշխանական փոխատեղումներ. խորհրդարանի նոր կազմը հայտնի է
21:3021.07.26 -
Իրավական
Քաղաքական պատճառներով հետապնդվողների պաշտպանության և ընդդիմադիր պլատֆորմ ստեղծելու ծրագիր կա
21:0021.07.26 -
Հասարակական
Ստուգումներ՝ «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում․ արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
20:4721.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Հայկական մուտք՝ բրիտանական թագավորական ընտանիք. ո՞վ է օրիորդ Էլեանորը
20:1521.07.26 -
Հասարակական
Փրկարարները հայտնաբերել և օգնություն են ցուցաբերել օտարերկրացի զբոսաշրջիկին
20:0021.07.26 -
Միջազգային
Որբեր՝ տներում, մասունքներ՝ փլատակներում. տառապանքն ամենօրյա է դարձել ավերված Գազայում
19:1521.07.26 -
Քաղաքական
Գյումրին կոլապսից փրկել է ընդդիմադիր ղեկավարությունը. ինչո՞ւ Առաքելյանը չվերցրեց պատգամավորի մանդատը
19:0021.07.26 -
Իրավական
ԿԸՀ-ն հետաձգել է Նարեկ Կարապետյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկումը
18:5021.07.26 -
Միջազգային
Ադրբեջանը կողջուներ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ավարտը․ Ալիև
18:0421.07.26 -
Իրավական
Արթուր Օսիպյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին. դատարանը վարույթ է ընդունել հայցադիմումը
17:5421.07.26 -
Միջազգային
Հնդկաստանում երիտասարդների ցույցերի ֆոնին Մոդին կոչ է արել անթերի քննական համակարգ ստեղծել
17:4621.07.26 -
Միջազգային
Ալիևը հայտարարել է Բաքվում Ռուսաստանի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպման մասին
17:3521.07.26 -
Իրավական
Մակար Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդումը ևս ենթակա է դադարեցման․ փաստաբան
16:5321.07.26 -
Քաղաքական
ՔՊ-ն 64 մանդատ է ստացել. հայտնի են իշխող կուսակցության պատգամավորների անունները
16:5021.07.26 -
Հասարակական
Լավ բան չի լինելու, եթե հարցին լուծում չտան. լոլիկ աճեցնողների տանջանքը ջուրն է ընկնում
16:4521.07.26 -
Արտաքին քաղաքականություն
Ադրբեջանից ուղարկվող նավթամթերքն ու գազը շատ կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության ոլորտում. Իլհամ Ալիև
16:1021.07.26 -
Քաղաքական
Նարեկ Կարապետյանի հետ կապված միջնորդություն է ներկայացվել ԿԸՀ. Արամ Վարդևանյան
15:4621.07.26 -
Իրավական
Դատախազը դատարան է հանձնել Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
15:0521.07.26 -
Իրավական
Կամո Արեյանը մեղադրվում է Երևանի կանաչ տարածքների ապօրինի օտարման գործընթացին մասնակցելու համար
15:0021.07.26 -
Հասարակական
Կասեցվել է «Կորպուս գաստրոբար»-ի արտադրական գործունեության առանձին գործառույթը
14:4821.07.26 -
Հասարակական
Անահիտ Մանասյանն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր
14:3021.07.26 -
Արտաքին քաղաքականություն
«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի դեպի Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունն ու ծախսերը. Քենան Գուրբանով
14:1721.07.26 -
Միջազգային
Թուրքիան շարունակում է Ս-400 ՀՕՊ համակարգերի շուրջ բանակցությունները երրորդ երկրների հետ
14:0821.07.26 -
Միջազգային
Ռուսաստանը հույսեր չի փայփայում Բրիտանիայի հետ հարաբերությունների բարելավման հարցում. Պեսկով
14:0221.07.26 -
Հասարակական
Փաշինյանը մասնակցել է Վահե Ղազարյանի որդու բանակից վերադարձի քեֆին. Ոսկան Սարգսյան
13:4521.07.26 -
Միջազգային
Իրանի հարվածների հետևանքով Հորդանանում ԱՄՆ բազայում երկու զինվորական է զոհվել․ WSJ
12:5521.07.26 -
Տարածաշրջան
Էրդողանի դեմ մահափորձ էին նախապատրաստում Անվար Սադաթի սպանության սցենարով․ ԶԼՄ
12:4321.07.26 -
Քաղաքական
Իշխանությունը դասագրքային քաղաքական հետապնդում է իրականացնում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ. Աբովյան
12:2721.07.26 -
Միջազգային
Թրամփն անկախության օրվան ընդառաջ մերժել է շուրջ 6 հազար ներման խնդրագիր. NYT
12:1921.07.26 -
Միջազգային
ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Հորդանանում ԱՄՆ ռազմաբազային. ոչնչացվել են ՀՕՊ ռադարն ու F-15 կործանիչը
11:3021.07.26 -
Հասարակական
29-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկեկլի գոտուց և բախվել ժայռին․ կա վիրավոր
11:2321.07.26 -
Հասարակական
Մյասնիկյան պողոտայում «Mercedes»-ը բախվել է թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին, ապա էլեկտրասյանը
11:0121.07.26 -
Միջազգային
Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին
10:5421.07.26 -
Քաղաքական
«Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում․ շարունակելու եմ կառուցել»․ Գագիկ Ծառուկյանի ուղերձը
10:2221.07.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ-ում այսօր մանդատների բաշխումը կարող է անակնկալներով ուղեկցվել. «Ժողովուրդ»
10:0621.07.26 -
Մամուլի տեսություն
Ոչ մի խոսք գերիների մասին. ինչո՞ւ գործադիրը շրջանցեց թեման. «Ժողովուրդ»
09:5621.07.26 -
Մամուլի տեսություն
Ինչպես հարստացավ ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանը, որը լքում է Աժ-ն. «Ժողովուրդ»
09:5221.07.26 -
Մամուլի տեսություն
Ալեն Սիմոնյանի հարսի գործը մտել է փակուղի. նա ընդունեց մեղքը, գործը կարճվեց, բայց դատական նիստեր չեն կայանում. «Ժողովուրդ»
09:4521.07.26 -
Հասարակական
Վաղ առավոտից լարված իրավիճակ է կառավարության շենքի մոտ. ձկնաբույծները բողոքում են
09:4221.07.26 -
Մամուլի տեսություն
Մխիթար Հայրապետյանը հրաժարվել է նաև պատգամավորական մանդատից. ՔՊ-ում հրաժարականներ են. «Ժողովուրդ»
09:2521.07.26 -
Մամուլի տեսություն
Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»
09:2021.07.26 -
Մամուլի տեսություն
Կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»
09:1521.07.26 -
Տնտեսական
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանը՝ ի դեմս Էկոնոմիկայի նախարարության․ Գևորգ Պապոյան
09:1021.07.26 -
Հասարակական
Երևանում արմատից չորացած հաստաբուն ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ
23:3820.07.26 -
Իրավական
Կասկածելի են համարում ՄԱԿ փորձագետները «Սրբազան պայքարի» դեմ հարուցված մեղադրանքները
23:0120.07.26 -
Իրավական
Հայտնաբերվել է 516 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
22:4520.07.26 -
Իրավական
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
22:3020.07.26 -
Հասարակական
Լարված դրություն՝ Ստեփանավանում. բնակիչների մեջ կռիվ է գցել ոսկու հանքը վերաբացելու հարցը
21:5620.07.26 -
Հասարակական
Անհնար է սենց ապրելը. Փաշինյանին մեկ շաբաթ են տալիս անհետ կորածների հարազատները
21:0720.07.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Բունտ են անում լոլիկ աճեցնող գյուղացիները. տոննաներով բերքը փչանում է
20:3020.07.26 -
Հասարակական
Ավելի քան 3000 հայ մասնակցել է Իրանում Սուրբ Թադեի վանքի ամենամյա ուխտագնացությանը
20:1220.07.26 -
Հասարակական
Մահացու ջրեր. ջրահեղձության դեպքերը շատացել են, 21-ամյա տղայի մարմին են հանել գետից
19:3720.07.26 -
Հասարակական
Արյունոտ շաբաթ՝ Երևանում. կրակոցները տագնապի մեջ են պահում մարդկանց Էրեբունիից՝ Ստեփանավան
19:1620.07.26 -
Միջազգային
Մակրոնը շնորհավորել է Բըրնհեմին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ
18:1520.07.26 -
Հասարակական
Ոսկետափի բնակիչները փակել են Երևան-Երասխ ավտոճանապարհը. լոլիկի իրացման խնդիրներ են առաջացել
18:0820.07.26 -
Միջազգային
Իրանի դեմ նոր ուժեր է բերում ԱՄՆ-ը. Թեհրանը խիստ զգուշացնում է տարածաշրջանի երկրներին
18:0020.07.26 -
Միջազգային
Մոլդովայի նախկին վարչապետը ներկայացրել է նախագահ Սանդուի իմպիչմենտի նախագիծը
17:3420.07.26 -
Միջազգային
Մոսկվան՝ կրակի տակ, ռուսների ուժգին հարձակումը՝ Օդեսայի վրա. Լավրով-Ռուբիո հանդիպում է սպասվում
17:1520.07.26 -
Հասարակական
Հայաստանում ապօրինի զենքի շրջանառությունը դարձել է հանրային անվտանգության լուրջ խնդիր․ Վահագն Սարոյան
17:0020.07.26 -
Հասարակական
«Առինջ մոլի» 10-15 տաղավարի գործունեություն կասեցվել է․ Իվետա Տոնոյան․ «Սպուտնիկ Արմենիա»
16:4720.07.26 -
Իրավական
Ձերբակալվել է թմրանյութ տեղադրող 17-ամյա պատանի․ առգրավվել է 29 փաթեթ մարիխուանա
16:3420.07.26 -
Քաղաքական
Իրանը պատվից ցածր է համարում խաղաղությունը որպես նվեր ստանալը. Հակոբ Բադալյան
16:2120.07.26 -
Միջազգային
Զելենսկին հուսահատվել և օգնության համար դիմել է դաշնակիցներին․ Daily Express
16:0820.07.26 -
Միջազգային
Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատարին այսօր պետք է պաշտոնանկ անեն․ ուկրաինացի լրագրող
15:5020.07.26
Փաշինյանի գրառումը Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է. Գևորգ Դանիելյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Վեհափառին վերաբերող այսօրվա գրառման, եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին Tert.am-ը զրուցել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Գևորգ Դանիելյանի հետ:
Դանիելյանի կարծիքով, նշված գրառումն անհիմն միջամտություն է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև իրավապահ մարմինների բնականոն գործունեությանը, այն Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է:
- Պարոն Դանիելյան, Փաշինյանը փաստացի Վեհափառին վերագրում է ապօրինությունները պաշտպանելու մեջ, կարո՞ղ է սա դիտարկվել որպես քաղաքական հետապնդման քարոզչական հիմք։
- Այս ամենն այնքան պարզունակ և միաժամանակ ձևի ու բովանդակության առումով խիստ անընդունելի է, որ պարզաբանման կամ մեկնաբանության որևէ կարիք չկա: Ինչևէ, իշխանությունը շրջանառության մեջ է դնում ոչ միայն անմեղության կանխավարկածը հիմնովին խախտելու, այն իսպառ մոռացության մատնելու, այլև դատաստանի միանգամայն նոր սկզբունք՝ եթե գործադիր իշխանությունը գտնում է, որ տեղի է ունեցել հանցագործություն, ապա իշխանության մյուս ճյուղերը ոչ միայն հնազանդ դա պետք է ընդունեն, այլև իրենց հերթին հրապարակավ կոչ անեն բոլոր հասարակական-քաղաքական միավորումներին՝ դատապարտելու այն: Ըստ այդմ էլ խորհրդարանի բարձր ամբիոնից կոչ արվեց «աներկբա» դատապարտելու Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, ինչպես նաև Հայ Եկեղեցուն իր աջակցությունը հայտնած Սամվել Կարապետյանին՝ սոսկ մինչդատական վարույթում առաջադրված մեղադրանքի հիմքով: Այլ կերպ ասած՝ դատապարտյալ է ոչ թե դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվածը, այլ գործադիր իշխանության հայտարարությամբ որպես այդպիսին նշանակված անձը:
Սա դատաստանի միանգամայն նոր նշաձող է, թերևս, հանցակիցներ են նշանակվում բոլոր նրանք, ովքեր կփորձեն հիմք ընդունել ոչ թե դատապարտյալ նշանակելու վերաբերյալ քաղաքական հայտարարությունները, այլ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռները: Այլ կերպ ասած, իշխանական թեզերի ոչ միայն ճշմարտացիությունը, այլև իրավական գերակայությունը կասկածի տակ դնող յուրաքանչյուր մեկը պետք է ևս անխուսափելիորեն ենթարկվի քրեական հետապնդման:
Այն, որ ոչ միայն ահաբեկչությունը, այլև ցանկացած այլ հանցագործություն դատապարտելի է, կասկածից վեր է, սակայն այս դեպքում շեշտադրումն այլ է՝ պահանջվում է նախապես դատապարտել կոնկրետ մարդկանց, որոնց նկատմամբ ընդամենը մինչդատական վարույթ է իրականացվում: Ավելին, միևնույն հայտարարության առնչությամբ մինչդատական վարույթ իրականացնող մարմինը դրսևորում է ակնհայտ հակասական կեցվածք, ինչը հատուկ ընդգծել են փաստաբանները: Վերջիններս նշել են նաև խիստ կասկածելի ապացույցների մասին, ուստի առավել ևս անթույլատրելի է աճապարելը:
Մասնավորապես, եթե փորձենք դատապարտել Սամվել Կարապետյանին, արդյունքում կունենանք ճիշտ հակառակ պատկերը, քանզի պարզ տրամաբանությամբ ակամա դատապարտելու ենք իշխանությանը: Ի՞նչ է ասել այդ գործիչը՝ «մեր ձևերով կմասնակցենք Հայ Եկեղեցու պաշտպանությանը»: Մի կողմ թողնենք, որ քաղաքական իշխող ուժը միակամ հանգել է այն ենթադրության, որ այդ «ձևը» միանշանակ իշխանությունը զավթելու կոչն է: Պարզապես նկատենք, որ մինչդատական վարույթում ակամա ելակետ են ընդունվել այն, որ որևէ այլ սահմանադրական եղանակով կամ «ձևով»՝ խաղաղ հավաքներ, հանրագրեր, վերջապես՝ Հայ Եկեղեցու ներքին կանոնակարգային հարաբերություններին միջամտելու վերաբերյալ դատարանի, այդ թվում՝ միջազգային դատական ատյանի օրինական վճիռ և այլն, ի զորու չեն կանխելու հակաեղեցական կեցվածքը, քանզի կա քաղաքական ուժի աննահանջ որոշումը: Սա շատ հեռու տանող եզրահանգում է, ուստի հարկ է հնարավորինս զուսպ ու համաչափ գործել:
Ընդ որում, Հայ Եկեղեցին միանշանակ իր հայտարարություններում ընդգծել է, որ ոչ թե որևէ կերպ պաշտպանում է ահաբեկչությունը, այլ կոչ է անում զերծ մնալ միջազգային և ազգային իրավունքով ամրագրված անմեղության կանխավարկածի կոպիտ խախտումներից, խտրական վերաբերմունքի և նմանաբնույթ այլ ապօրինի վարքագծի հնարավոր դրսևորումներից:
Ասվածի համատեքստում, ցավոք, անգամ անիմաստ է խոսել դատարանների և դատավորների անկախության և ընդհանրապես արդար դատաքննության որևէ դրսևորման մասին:
- Եկեղեցու պաշտոնական արձագանքը պետք է լինի սթափ, զուսպ ու բարձր մակարդակո՞վ, թե՞ այս իրավիճակում անհրաժեշտ է ավելի կտրուկ դիրքորոշում:
- Ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև ազգային արժեքներին ուղղված ցանկացած նկրտումներին Մայր Աթոռը, իմ խորին համոզմամբ, արձագանքում է Ազգային Եկեղեցուն հարիր և յուրաքանչյուր հավատավորի կրոնական համոզմունքներին համարժեք կեցվածքով: Գուցե շեշտադրումները ճարահատյալ ավելի կտրուկ լինեն, սակայն մի բան հաստատ է, որ Հայ Եկեղեցին երբեք չի տրվի սադրանքների, չի մտնի արհեստական օրակարգեր և չի ստանձնի քաղաքական գործընթացներ: Չպետք է համազգային բնույթի մտահոգությունները, որոնք անշուշտ ունեն քաղաքական տարրեր, ինչը երաշխավորված է Սահմանադրությամբ, անհարկի շփոթել բուն քաղաքական գործընթացների հետ: Եվ սա անչափ կարևոր է, որ համարժեք գիտակցեն ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մեջ. Հայ Եկեղեցին Սահմանադրությամբ ամրագրված ինքնավար և ինքնուրույն ազգային կառույց է:
- Կարելի՞ է Փաշինյանի գրառումը դիտարկել որպես եկեղեցու վրա հանրային ճնշում բանեցնելու փորձ:
- Հանրային ճնշման մասին անիմաստ է դատողություններ անել, հանրությունը չի կարող տրվել հակաեկեղեցական նկրտումների, խնդիրն այլ է՝ գուցե փորձել հնարավոր ուժային միջամտությունների համար արտաքուստ օրինականության շղարշ ստեղծել: Այն, ինչ տեղի ունեցավ դեռևս 2018 թվականին, երբ սահմանափակ թվով անձինք Վեհարանում անարգել մուտք գործեցին և զավթելով դիվանատունը, երեք օր շարունակ խափանեցին Մայր Աթոռի բնականոն գործունեությանը, այլևս անցյալում է, մարդիկ նկատելի առավել սթափ են և հեռատես:
Պարզ է, որ թիրախավորված է Հայ Եկեղեցին, իսկ դրանում անհարկի հետևողականությունն անխուսափելիորեն հանգեցնելու է ազգային պետականության հիմնասյունների խարխլմանը, ուստի հուսանք և վստահ լինենք, որ դա տեղի չի ունենա, քանզի դա համահունչ չէ համազգային շահերին ու ժողովրդի գերակշիռ մեծամասնության մտածումներին, վերջապես պետք է հաղթահարի ողջախոհությունը:
Կոնկրետ Ձեր մատնանշած գրառումն անհիմն միջամտություն է ոչ միայն Հայ Եկեղեցու, այլև իրավապահ մարմինների բնականոն գործունեությանը, այն Մայր Աթոռում և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ քրեադատավարական հարկադրանքի միջոցներ նախաձեռնելու ուղիղ հրահանգ է:
-
23:40
22.07.26
Բանտը չի կարող կանգնեցնել մեր պայքարը. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
21:14
22.07.26
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ Կարապետյան
Կարդալ ավելին
-
20:00
22.07.26
Փաշինյանը և Մերցը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը
Կարդալ ավելին
-
19:32
22.07.26
Փաշինյանը տեսնում է, որ Կարապետյանն իր ակտիվությամբ դառնում է ԱԺ-ի առանցքային ընդդիմադիր առաջնորդը․ փաստաբան
Կարդալ ավելին