Լրահոս
Միջազգային
13:43
21.03.26
152

Պակիստանն իր վրա է վերցնում Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը

Img default alt hy

Պակիստանն իր վրա է վերցնում Սաուդյան Արաբիայի պաշտպանությունը։

Իսլամաբադը «մեծ պատիվ է համարում Սաուդյան Արաբիայում երկու սրբավայրերի պաշտպանությունը», հայտարարել է Պակիստանի բանակի գլխավոր շտաբի պետ Ասիմ Մունիրը։

«Ամենակարող Ալլահը սաուդցիներին ընտրել է որպես երկու սրբավայրերի սպասավորներ։

Երկու սրբավայրերին ծառայելը բարձր դիրք է, որն Ալլահը սահմանել է նրանց համար։

Մենք Պակիստանում պատրաստ ենք մեր արյունն ու հոգին տալ հանուն երկու սրբավայրերի։

Չկա այլ աստված, բացի Ալլահից. սա այն է, ինչ միավորում է Պակիստանն ու Սաուդյան Արաբիան։

Մեր պարտքն ու մեծ պատիվն է պաշտպանել երկու սրբավայրերը», - հավելել է Մունիրը։

Խոսքը Սաուդյան Արաբիայի տարածքում գտնվող երկու օբյեկտների մասին է, որոնք մուսուլմանները համարում են սուրբ՝ Մեքքայի Ալ-Հարամ մզկիթը (Արգելված մզկիթ), որի ներսում գտնվում է Քաաբան, և Մադինայի Մարգարեի մզկիթը (Ալ-Մասջիդ ան-Նաբավի)։