Լրահոս
Միջազգային
22:20
08.03.26
157

Ուկրաինան չի վերադարձնի Եվրամիության վարկերը․ Ֆիցո

Img default alt hy

Ուկրաինան չի վերադարձնի Եվրամիության կողմից տրամադրվող 90 միլիարդ եվրոյի վարկը, ինչպես նաև այլ վարկերը։ Նման կարծիք է հայտնել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Facebook-յան իր տեսաուղերձում։

«90 միլիարդ եվրոյի չափով ռազմական վարկը, որին չեն մասնակցում Սլովակիան, Հունգարիան և Չեխիան, ոչ թե վարկ է, այլ սովորական նվեր։ Որովհետև այդ 90 միլիարդ եվրոյից Ուկրաինան ոչինչ չի վերադարձնի, ինչպես որ ոչինչ չի վերադարձնի այն մյուս հարյուրավոր միլիարդավոր եվրոներից, որոնք նա ստացել է և որոնք պետք է մոտիվացնեն նրան՝ մինչև վերջին ուկրաինացի զինվորը պատերազմել Ռուսաստանի դեմ»,- ասել է Ֆիցոն։