Լրահոս
Մամուլի տեսություն
09:25
13.03.26
95

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Իրավունք»

Օրեր առաջ Փաշինյանին հրապարակային լքած Աննա Հակոբյանն Արմավիրում, խնջույքի ժամանակ՝ ի զարմանս ներկաների, սեղանի շուրջ Նիկոլի լոբբինգն է արել։

«Հրապարակ»

Աննա Հակոբյանի ընկերուհին նախարարի պաշտոնի ախորժակ ունի:

«Հրապարակ»

ՔՊ-ն այս շաբաթ ներկուսակցական քարոզարշավի անվան տակ կարշավի Վայոց Ձոր եւ Սյունիք, իսկ եզրափակիչ արշավը նախատեսում են իրականացնել գալիք շաբաթ, Երեւանում։

«Իրավունք»

Տիրադավ եպիսկոպոսները Կաթողիկոսի դեմ արշավի քավոր Կճոյանի հետ լուրջ զրույց են ունեցել: «Մինչեւ Զատիկ հա է՝ հա է, չէ է՝ չէ»:

«Հրապարակ»

Երեկ Նիկոլ Փաշինյանը սառը ցնցուղ լցրեց իր թիմի ու իրենց հավատացողների գլխին՝ ակնարկելով, որ TRIPP-ի աշխատանքները ժամանակավորապես կարող են հետաձգվել:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  «Ալիք» թերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանի հետ: