Լրահոս
Մամուլի տեսություն
10:37
10.12.25
130

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված, լրտեսության մեջ մեղադրվող  ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։ 

«Ժողովուրդ»

Նիկոլ Փաշինյանը որոշել է ՔՊ վարչության առաջիկա նիստերում հրավիրել ՔՊ-ի 2026 թ-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի հավակնորդներին եւ «հարցաքննել»:

«Իրավունք»

«Ձեր աստղայինին հաջող ասեք, հերիք ա՝ ձրիակերի նման վայելեք 400 հազարանոց մանդատը»,- ըստ ՔՊ-ականների, օրերս կուսակցական ժողովի ժամանակ վրդովված հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

«Հրապարակ»

Փաշինյանի կողմն անցնելուց հետո դավանափոխ հոգեւորական, Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը կորցրել է գլուխը, գրեթե մարդամեջ դուրս չի գալիս, շատ նյարդային ու լարված է:

«Ժողովուրդ»

Քննչական կոմիտեն դատարան է դիմել՝ Արագածոտնի թեմի առաջանորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանի կալանքը երկարաձգելու միջնորդությամբ։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի «Առաջ» աջակենտրոն կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Նարեկ Մանթաշյանի հետ։