Լրահոս
Մամուլի տեսություն
09:55
26.03.26
126

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կանչում Է արցախցի զինծառայողների եւ հետաքրքրվում՝ եթե ընտանիքի անդամները մինչ օրս ՀՀ քաղաքացի չեն, ապա տվյալ ծառայողը կազատվի պաշտոնից։ 

«Հրապարակ»

Նիկոլ Փաշինյանն աննկարագրելի «մանթրաշի» մեջ է ընկել երեւանյան վերջին քարոզարշավից հետո, եւ քաղաքացիների բացահայտ բոյկոտին: Թիմում հիմա քննարկում են քավության նոխազ դարձնել Երեւանի քաղաքապետին, թե Տիգրան Ավինյանի վատ աշխատանքի հետեւանքն է, որ Երեւանն իրենց մերժում է։ 

«Հրապարակ»

ՔՊ-ում խոր կասկածներ ունեն, որ կարող են հունիսյան ընտրություններին մեծամասնություն ստանալ եւ հավակնել պատգամավորական մանդատի, ուստի մտածում են՝ արժե՞ ընդգրկվել ընտրական ցուցակում։

«Հրապարակ»

ՔՊ-ականները խայտառակ վատ վերաբերմունքի են արժանացել Լոռվա մարզում:

«Ժողովուրդ»

Ապրիլի 2-ից մեծ էկրան կբարձրանա «Առաջին Քրիստոնյա պետություն» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի՝ որպես առաջին քրիստոնյա պետություն ձևավորման պատմական շրջանի մասին։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի Politik.am լրատվականի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի հետ: