Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
24.03.26
95

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Ժողովուրդ»

ՔՊ-ի նախընտրական կաշառքը պետական համակարգին. նոր պարգևավճար են բաժանել:

«Իրավունք»

Ով էր ինձ ստիպում խոր ծերության սենց գաստրոլի մեջ հայտնվեմ.Կճոյանը դեպրեսիայի մեջ է:

«Ժողովուրդ»
Առողջապահական ոլորտում աճում են ընդդիմադիր տրամադրությունները:

«Հրապարակ»

Կիրակի օրը Շենգավիթում քաղաքացին իր բնակարանի պատուհանից միջնամատ էր ցույց տվել Փաշինյանին։ Նրան ուղեկցող ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արթուր Մկրտչյանը նույն վայրկյանին հեռախոսով կապվել է ենթակաների հետ եւ փոխանցել շենքի հասցեն ու հարկը, որ ճշտեն քաղաքացու տվյալները եւ փոխանցեն իրեն։ Ենթադրվում է, որ փորձելու են առնվազն բարդացնել քաղաքացու կյանքը, եթե ոչ այս փուլում, ապա ընտրություններից հետո:

«Հրապարակ»

ՔՊ «ուրախ ավտոբուսի» վոյաժները, պարզվում է, ազդում են անգամ որոշ ՔՊ-ականների նյարդերի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այդ ավտոբուսի ուղեւորներ են:

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի  մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանի հետ: