Լրահոս
Միջազգային
12:58
21.03.26
455

Ոչնչացվել է Ազիմ Էսմայիլին՝ «Բասիջի» հրամանատարի աջ ձեռքը

Img default alt hy

Ոչնչացվել է Ազիմ Էսմայիլին՝ «Բասիջի» հրամանատարի աջ ձեռքը։

ԻՀՊԿ «Բասիջ» աշխարհազորային ստորաբաժանման հրամանատարի տեղակալ Ազիմ Էսմայիլին սպանվել է մարտի 17-ին Թեհրանին հասցված հարվածի հետևանքով՝ ստորաբաժանման հրամանատար Ղոլամռեզա Սուլեյմանիի հետ միասին. հայտնում է Iran International-ը։

Էսմայիլին զբաղեցնում էր «Բասիջի» հրամանատարի տեղակալի պաշտոնը, իսկ նախկինում ղեկավարել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Խուզեստան նահանգի անձնակազմի և տեսչական բաժինը։ Իրանական Tasnim գործակալությունը նրան անվանել էր ««Բասիջ» ստորաբաժանման կարևորագույն հենասյուներից մեկը»։