Լրահոս
Արտաքին քաղաքականություն
22:20
23.02.20
84

«Նոր» Հայաստան-«հին» Ադրբեջան

Բառախա՞ղ, թե լուրջ բանակցություններ: Ի՞նչ է տեղի ունենում Ղարաբաղյան հիմնահարցի շուրջ: Հայաստանի վարչապետը հայտարարում է՝ Մյունխենում իր ու Ալիևի բաց քննարկումը շրջադարձային էր: Եվրոպացիները տեսան ով է դեստրուկտիվ բանակցողը: Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրապարակում է Մյունխենյան սկզբունքներ կառուցողական առաջարկներ դեստրուկտիվ Ալիևին, որը առիթը բաց չի թողնում մեզ վերջնագրեր ներկայացնելու Ղարաբաղյան հիմնահարցը՝ փուլային տարբերակով լուծելու վերաբերյալ:

Մենք ի պատասխան զբաղված ենք բառախաղով՝ մեջբերում Փաշինյանի մյունխենյանի սկզբունքներից: «Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են ,միկրո հեղափոխություններ, ապա ,մինի հեղափոխություններ, ապա ճեղքում: Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը»:

Եվ Փաշինյանի ամենահայտնի թեզը՝ հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար և, ուշադրություն, Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը: Մեջբերման ավարտ: Ինչո՞ւ է վարչապետը վստահ, որ Հայաստանի ու Արցախի ժողովուրդը պատրաստ է լրջագույն ջանքեր գործադրել գտնելու այնպիսի լուծում, որը ընդունելի կլինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար:

Հակամարտության լուծման փուլային տարբերակին դեմ ենք, բայց կողմ ենք 3 փուլո՞վ տարբերակին: Եվ վերջապես, ի՞նչ է նշանակում չկան տարածքներ, կա անվտանգություն: Ի՞նչ իմաստ կա առաջին տեղում դնել Արցախի ժողովրդի անվտանգության հարցը, այլ ոչ թե տարածքների, որտեղ այժմ անվտանգ ապրում են հայկակական երկրորդ հանրապետության քաղաքացիները: Իսկ եթե Բաքուն, միջազգային հանրությունը Արցախի ժողովրդին անվտանգության երաշխիքնե՞ր տան, մենք պատրա՞ստ ենք տարածքներ զիջել: Ի դեպ, ա՛յս հարցին Փաշինյանը պատասխան ունի: