Լրահոս
Հասարակական
23:32
20.03.26
153

Նորից ծեծվելու մասին է ահազանգում մաքրուհի Աիդան. թաղապետը նրան մեղադրում է ալհոկոլ օգտագործելու մեջ

Շենգավիթի թաղապետարանում ծեծված կինը հերթական բռնության մասին է ահազանգում: Բակային մաքրուհի Աիդա Մխիթարյանը այսօր «Հայլուր»-ին ահաբեկված պատմել է, որ նախօրեին սկանդալային միջադեպի մասին բարձրաձայնելուց հետո իրեն փորձել են նորից ծեծել ու խլել հեռախոսը: Նա Շենգավիթի կոմունալ տնտեսության բաժնի ղեկավար Սերգո Սարգսյանի ընտանիքին է մեղադրում իրեն հետապնդելու համար: Քննչական կոմիտեն հայտնել հարուցված վարույթի մասին: Սակայն, ըստ ՔԿ-ի, որևէ մեկի դեմ քրեական հետապնդում հարուցված չէ: