Լրահոս
Հասարակական
17:50
22.03.26
150

Նորամարգում բախվել են «Opel»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Img default alt hy

Երեկ՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչներ 68-ամյա Լյովա Պ․-ի վարած «Opel» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։