Լրահոս
Քաղաքական
21:10
30.10.25
197

Նոր փորձանք՝ Հայաստանի անվտանգության համար. բանակը դարձնում են մեկուկես տարի ինչի՞ հաշվին

Կառավարությունն ուզում է, որ հաջորդ՝ ձմեռային զորակոչին արդեն պարտադիր զինծառայությունը ոչ թե երկու, այլ մեկուկես տարի լինի, ու անհետաձգելի կարգով այսօրվա նիստում ընդունվել է զինծառայության մասին օրենքում փոփոխության նախագիծը՝ այն խորհրդարան քննարկման ուղարկելու համար: 

Իշխանության ընդդիմախոսները սա համարում են ընտրություններից առաջ դիվիդենտ շահելու փորձ: Ի՞նչ են մտածում քաղաքացիները կառավարության այսօրվա որոշման մասին: