Լրահոս
Քաղաքական
22:37
09.03.26
133

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն։

Մարտի 10-ին՝ Փարիզում, վարչապետը կմասնակցի Միջուկային էներգիայի գագաթնաժողովին։

Մարտի 11-ին վարչապետը կմեկնի Ստրասբուրգ:

Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը հանդես կգա ելույթով։ Այցի շրջանակում կկայանա նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլայի հետ։