Լրահոս

2026-03-13
  • Քաղաքական
    Սամվել Կարապետյանի համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է․ Նարեկ Կարապետյան
    Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դիմել է հավաքված քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց տևական աջակցության և ժամեր շարունակ դատարանի բակում մնալու համար։ «Արդեն 5-6 ժամ է՝ դուք այստեղ եք, ինչը մեր հայրենիքի հզորացմանն ուղղված քայլ է։ Դատարանը շուտով որոշում կկայացնի, որն, ամենայն հավանականությամբ, թելադրված կլինի իշխանությունների կողմից։ Նրանք վախենում են և փորձում են ամեն կերպ թույլ չտալ, որ Սամվել Կարապետյանը հաղորդակցվի հանրության հետ»,– նշել է Նարեկ Կարապետյանը։ Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու դրդապատճառներին, նա ընդգծել է, որ այդ որոշումը պայմանավորված է երկրի օրհասական վիճակով։ «Սամվել Կարապետյանն այս պայքարը նախաձեռնեց, քանի որ Հայաստանում չկար մեկը, ով ի զորու կլիներ կանգնեցնել այս անկումը։ Նրա համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է, քանի որ անհնար է քեզ լավ զգալ, երբ ժողովուրդդ անդունդի եզրին է։ Մենք պատրաստ ենք լինել այս պայքարի առաջնագծում և կրել ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը, քանի որ հստակ գիտակցում ենք մեր նպատակը»,– հավելել է նա։
    20:05
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    «Nissan Tiida»-ն բшխվել է հողաթմբին, ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բшխվել «Mercedes»-ին․ կան վիրшվորներ
    Այսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Բազում գյուղում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին ապա կողաշրջված հայտնվել երթևեկելի գոտում և բախվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենային։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։ Գ․ Շամշյանի տեղեկություններով վիրավորներն են 18-ամյա Պրեդա Ա․-ն և 14-ամյա Բոբա Լ․-ն։
    20:01
    13.03.26
    Ավելին
  • Իրավական
    Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը
    Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
    19:57
    13.03.26
    Ավելին
  • Զինված ուժեր
    Սուրեն Պապիկյանը և ԵՄ ռшզմական կոմիտեի նախագահը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր
    Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Բրյուսելում հանդիպել է ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ, գեներալ Շոն Կլենսիի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԵՄ-ՀՀ միջև անվտանգության և պաշտպանության բնագավառում համագործակցության շրջանակում ռազմական կրթությանը, վարժանքներին, առաքելություններին ներգրավմանը վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:
    19:53
    13.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Պատերազմն Իրանում շարունակվում է, էսկալացիան՝ խորանում․ քաղաքագետ
    Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շարունակվում են Իրանի զանգվածային ռմբակոծությունները, հարվածի տակ են հայտնվում նավահանգիստներ, նավեր և քաղաքացիական օբյեկտներ։ 12 օրվա ընթացքում Իրանում սպանվել է 1350 մարդ։ Նավթավերամշակման գործարանների ռմբակոծման հետևանքով տեղի է ունեցել օդի, ջրի և սննդամթերքի քիմիական աղտոտում։ Առողջության համար վնասակար թանձր ծուխն ու մուրը տարածվում են Թեհրանում։ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Լիբանանում և Իրանում կիրառվում է «կրկնակի հարվածի» (double tap) ռազմավարությունը, երբ առաջին հարվածից հետո, որին զոհ են գնում առաջին տուժածները, երկրորդ հարվածն է հասցվում նրանց, ովքեր գալիս են օգնության։ Պենտագոնը հայտնում է, որ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր ԱՄՆ ուժերը հարվածել են մոտ 6000 թիրախի Իրանում և վնասել կամ ոչնչացրել են 90 իրանական նավ (ավելի քան 60 նավ և ավելի քան 30 ականակիր)։ Նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է Ալի Խամենեիի ընտանիքի դեմ իրականացված նախնական հարձակման ժամանակ։ Նոր առաջնորդն արձակել է իր առաջին ֆեթվան (կրոնական հրամանագիրը)՝ հաստատելով պայքարը շարունակելու Իրանի վճռականությունը և սպառնալով էսկալացիայով, հատուցմամբ և պատերազմը տարածաշրջանի այլ երկրներ, ինչպիսիք են Եմենը, Իրաքը և Լիբանանը, տեղափոխելով։ Պարսից ծոցում հարվածների են ենթարկվում նավթավերամշակման գործարաններ, լցանավեր, օդանավակայաններ և քաղաքացիական օբյեկտներ։ Հարվածների են ենթարկվել Բահրեյնի և Քուվեյթի օդանավակայանները, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի նավթահանքերը, երկու պայթյուն է գրանցվել Դուբայում և հարձակում՝ Օմանի վրա։ Իրաքյան Քրդստանում գտնվող ռազմաբազաները նույնպես թիրախավորվում են. հաղորդվում է վիրավոր ֆրանսիացի և ամերիկացի զինծառայողների մասին։ Իրաքի օդային տարածքում ամերիկյան լիցքավորիչ ինքնաթիռ է խոցվել։ Պատերազմի առաջին 6 օրերն արժեցել են 11,3 միլիարդ դոլար՝ օրական մոտ 2 միլիարդ, չհաշված զորքերի տեղակայման ծախսերը։ Պենտագոնի հետաքննությունը հաստատել է ԱՄՆ-ի պատասխանատվությունը Մինաբի դպրոցում 168 երեխայի և 14 ուսուցչի սպանության համար, ինչի վերաբերյալ Թրամփը ստել էր։ 46 դեմոկրատ սենատորներ նամակ են հղել Փիթ Հեգսեթին՝ պահանջելով հետաքննություն անցկացնել և կոչ անելով պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ Դպրոցի շենքը թիրախների ցանկում է եղել. ԱՄՆ-ն և Իսրայելն ամբողջ Իրանում հազարավոր թիրախներ ընտրելու համար ապավինում են ծրագրային ապահովմանը։ Իսրայելը շարունակում է Լիբանանի ռմբակոծությունները. սպանվել է 630 մարդ, որոնցից 90-ը՝ երեխա։ Լիբանանում արդեն 816,000 փախստական է հաշվառվել։ Իսրայելը ռմբակոծել է Լիբանանի Կարմիր մահիկի բուժեղբայրներին, որոնք եկել էին մարդկանց օգնության, և սպանել նրանցից մեկին։ Այս մարտավարությունը կոչվում է «կրկնակի հարված»։ Գազայում շարունակվում են պաղեստինցիների սպանությունները, Իսրայելը հարվածում է փախստականների ճամբարներին։ Իրանի և «Հեզբոլլահի» հարձակումներն Իսրայելի և Մերձավոր Արևելքի այլ պետությունների վրա նույնպես շարունակվում են։ Միջազգային էներգետիկ գործակալությունը ռազմավարական պահուստից 400 միլիարդ բարել նավթ է բաց թողել շուկա։ ԻՀՊԿ-ն (Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը) հայտարարել է. սպասեք նավթի գնի՝ 200 դոլար մեկ բարելի դիմաց, ոչ մի լիտր նավթ չի անցնի Հորմուզի նեղուցով։ Նյու Հեմփշիրում նահանգի Ներկայացուցիչների պալատի լրացուցիչ ընտրություններում դեմոկրատ թեկնածուն հաղթել է հանրապետականին։ Արդեն 26 ընտրատեղամասերում դեմոկրատները հաղթում են հանրապետականներին։ Սա նշան է առ այն, որ հանրապետականները կարող են հսկայական կորուստներ կրել 2026 թվականի աշնանը կայանալիք միջանկյալ ընտրություններում»:
    19:45
    13.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին
    Հակակոռուպցիոն դատարանի դիմացից ոստիկանության աշխատակիցները Սամվել Կարապետյանի մի խումբ աջակիցների բերման են ենթարկել ՆԳՆ Արաբկիրի բաժին: Դատարանի շենքի մոտ մեծաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց զորակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին: Նրանց թվում են Կարեն Կարապետյանը (Սամվել Կարապետյանի եղբայրը), որդին՝ Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը: Այս պահին դատարանը քննարկում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: Տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված:
    19:34
    13.03.26
    Ավելին
  • Իրավական
    41-ամյա տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
    Ձեռնարկված միջոցառումների արդյունքում թմրանյութով պարկը հայտնաբերվեց։ Քրեական ոստիկանների կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն։
    19:29
    13.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան
    Հասարակական կամ գիտական շրջանակներում այս բառերի գործածությունը հաճախ հանգեցրել է դատական հետապնդումների կամ քաղաքական բռնաճնշումների և հալածանքների։ Հատկապես հայտնի է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ 2005 թ․ ուժի մեջ մտած 301-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «թրքության» վարկաբեկման համար (ի դեպ, այս հոդվածով դատապարտվել են բազմաթիվ մտավորականներ և լրագրողներ, որոնք օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը)։
    19:23
    13.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին և հնարավոր քայլերին։ Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լիբանանից ՀՀ քաղաքացիներին տեղափոխող թռիչքի կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար։
    19:17
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սա ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան
    Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը մեկնարկել է ժամը 12:00-ին, սակայն դատարանն ընդմիջում է հայտարարել մինչև 20:00-ն: Վարդևանյանի խոսքով՝ ներկայացված միջնորդության հիմնավորումները նույնությամբ կրկնում են նախկինում կալանքի համար ներկայացված փաստարկները՝ միայն «կալանք» բառը փոխարինելով «տնային կալանքով»: Փաստաբանն ընդգծեց, որ թե՛ նախորդ յոթ ամիսների կալանավորումը, թե՛ երկամսյա տնային կալանքը զուրկ են որևէ իրավական հիմքից:
    19:08
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Աշխարհ
    Իրանը կթույլատրի հնդկական նավերի անցումը Հորմուզի նեղուցով
    «Դուք դա կտեսնեք ապագայում, կարծում եմ՝ երկու-երեք ժամից, որովհետև մենք խորապես համոզված ենք, որ Իրանը և Հնդկաստանը բարեկամներ են», - ասել է նա անդրադառնալով Հորմուզի նեղուցով  հնդկական նավերի անցման հարցին։
    19:00
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Դադարեցրել եմ անդամակցությունս ՔՊ-ին. Վլադիմիր Վարդանյան
    2019թ․ սկսած՝ ձեր կողմից տրված քվեով պատգամավոր ընտրվելուց և 2021թ․ վերընտրվելուց հետո, իրականացրել եմ օրենսդիր գործունեություն՝ զբաղեցնելով Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը։
    18:45
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ինչպե՞ս մասնակցել ընտրություններին, եթե անձնագիրը վավեր չէ կամ հաշվառում չունեք. ԿԸՀ
    «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։ Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ, ըստ ընտրական տեղամասերի, որում ընդգրկվում են համապատասխան ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք, որոնք քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել են անձը հաստատող վավեր փաստաթուղթ: Նշված դրույթի համաձայն՝ ընտրողների ցուցակ ընդգրկվում է միայն ընտրելու իրավունք ունեցող այն անձը, ով քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում ունեցել է անձը հաստատող վավեր փաստաթուղթ։ Հարկ է նկատել, որ ընտրելու իրավունք ունեցող այն անձը, ով քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում չի ունեցել անձը հաստատող վավեր փաստաթուղթ, չի կորցնում իր ընտրելու իրավունքը և կարող է մասնակցել քվեարկությանը Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով։ Այսպես, օրինակ, եթե 18 տարին լրացած ՀՀ քաղաքացին 10 տարի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից, այդ ընթացքում նրա անձը հաստատող փաստաթղթի ժամկետը լրացել է, և նա չի դիմել նոր անձը հաստատող փաստաթուղթ ստանալու համար, ապա նրա տվյալները ներառված չեն լինի ընտրողների ցուցակում, եթե նրա անձը հաստատող փաստաթուղթը վավեր չէ քվեարկության օրվան նախորդող 6 ամսվա ընթացքում։ Սակայն, եթե տվյալ քաղաքացին քվեարկության օրը գտնվի Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի Հանրապետության որևէ համայնքում հաշվառում ունենալու դեպքում, նա կարող է դիմել լիազոր մարմին (ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ նրա համապատասխան ստորաբաժանում) կամ դատարան, ստանալ համապատասխանաբար՝ քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանք կամ դատական ակտ, այդ փաստաթղթերը ներկայացնելով՝ ընդգրկվել քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում: Կարևոր է նշել, որ Հայաստանի Հանրապետությունում հաշվառում չունեցող ընտրողներն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցելու համար պետք է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 12 օր առաջ՝ մինչև ժամը 14:00-ն, լիազոր մարմին ներկայացնեն դիմում ընտրողների ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին` նշելով քվեարկության օրը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու վայրի հասցեն։
    18:38
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ռմբակոծություններին արձագանքելու համար
    Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով քննադատել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին լռության համար, ի վերջո շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկի ռմբակոծություններին արձագանքելու համար: Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ կազմակերպությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին մշակութային ժառանգության պաշտպանության հարցով: «Շնորհակալություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Գոլեստան պալատի ռմբակոծությանը պատասխանատու արձագանք տալու համար։ Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի հավատարիմ մնալ իր հաստատակամ ու սկզբունքային դիրքորոշմանը՝ հանդես գալով մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ Սպահանի պատմական հուշարձանների դեմ իրականացվող հարձակումների դեմ»,-գրել է նա X սոցիալական ցանցում։ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պարսից շահ Աբբաս II-ի պալատը՝ ներկայիս «Չեհել Սոթուն» թանգարանը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված «Նաղշ-ե Ջահան» հրապարակում, վնասվել է իրանական Սպահան քաղաքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Անցյալ շաբաթ Իրանի իշխանությունները նույնպես հայտարարել էին, որ ռմբակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել Թեհրանի կենտրոնում գտնվող Գոլեստան պալատական համալիրը։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    18:34
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Մեծ բազմություն, ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ դատարանի բակում. ի՞նչ կորոշի դատավորը
    Հայլուր 18։30 Մեծ բազմություն, ոստիկանական մեծաթիվ ուժեր՝ դատարանի բակում. ի՞նչ կորոշի դատավորը
    18:30
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Արտաքին հետախուզական ծառայությունը Հայաստանում կայանալիք ընտրությունների վրա արտաքին միջամտության ռիսկ է տեսնում
    Արտաքին հետախուզական ծառայությունը 2026թ. մարտի 10-ին «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարությամբ տեղեկություն տարածեց, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն»։
    18:24
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Բացի ՔՊ վերնախավի մի քանի հոգուց, մյուս ՔՊ-ականների հետ պատրաստ եմ լեզու գտնել․ Կարեն Կարապետյան
    Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանը։ Ավելին՝ տեսանյութում։
    18:20
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուղիղ I Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում. տնային կալանքի երկարաձգման հարցն է քննվում
    Ուղիղ I Սամվել Կարապետյանի աջակիցները՝ դատարանի բակում. տնային կալանքի երկարաձգման հարցն է քննվում
    18:15
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի
    Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, այս մասին տեղեկանում ենք ՀՑԹԻ կայքից։
    18:13
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տնտեսական
    Տարադրամի փոխարժեքը` այսօր
    ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 13-ին, կազմել է 377.54  դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
    18:00
    13.03.26
    Ավելին