Լրահոս
Միջազգային
18:34
13.03.26
102

Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ ռմբակոծություններին արձագանքելու համար

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով քննադատել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին լռության համար, ի վերջո շնորհակալություն է հայտնել կազմակերպությանը՝ համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկի ռմբակոծություններին արձագանքելու համար:

Ավելի վաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստիին» հայտնել էին, որ կազմակերպությունը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում էսկալացիայի ֆոնին մշակութային ժառանգության պաշտպանության հարցով:

«Շնորհակալություն ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Գոլեստան պալատի ռմբակոծությանը պատասխանատու արձագանք տալու համար։ Հույս ունենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կշարունակի հավատարիմ մնալ իր հաստատակամ ու սկզբունքային դիրքորոշմանը՝ հանդես գալով մշակութային ժառանգության օբյեկտների, այդ թվում՝ Սպահանի պատմական հուշարձանների դեմ իրականացվող հարձակումների դեմ»,-գրել է նա X սոցիալական ցանցում։

Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ պարսից շահ Աբբաս II-ի պալատը՝ ներկայիս «Չեհել Սոթուն» թանգարանը, որը գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում ներառված «Նաղշ-ե Ջահան» հրապարակում, վնասվել է իրանական Սպահան քաղաքում՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Անցյալ շաբաթ Իրանի իշխանությունները նույնպես հայտարարել էին, որ ռմբակոծության հետևանքով լուրջ վնասներ է կրել Թեհրանի կենտրոնում գտնվող Գոլեստան պալատական համալիրը։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանն իրականացնում է պատասխան հարվածներ Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։