Լրահոս

2026-03-14
  • Img default alt hy
    Հասարակական
    Մի շարք տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում
    Մարտի 14-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:
    10:30
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման
    Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցչին։ Դեսպանատան տարածքում ծուխ է բարձրանում։ «ԱԹՍ-ն հարվածել է դեսպանատանը»,- հայտնել է անվտանգության աշխատակիցը, իսկ մեկ այլ աղբյուր հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել հենց Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ։ Միջադեպից հետո իրաքյան ուժերն ամբողջությամբ փակել են «կանաչ գոտին»՝ Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող շրջանը, որտեղ տեղակայված են պետական հիմնարկներն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։ ԱՄՆ դեսպանատան կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել։
    10:15
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ուրախ եմ, որ դեռ վախեր ունես ինձնից և իմ ժողովրդից. Բագրատ Սրբազանը` Փաշինյանին
    Սկզբում ցանկացա մանրամասն պատասխանել, բայց հետևելով մեր Տիրոջ օրինակին, շատ կուզեի ասել. «Ետիս գնա’, սատանայ» (Մատթ. Դ։10), բայց դա էլ եմ քեզ շատ համարում… 
    10:08
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Երբ խաղաղությունը դառնում է քաղաքական լոզունգ. «Փաստ»
    Հայաստանում ընտրություններին ընդառաջ ընտրողի վարքագիծը հնարավոր չէ հասկանալ միայն քաղաքական ծրագրերի կամ նախընտրական խոստումների միջոցով։ Հայաստանի ընտրողը ձևավորվել է պատմության, պատերազմների, սոցիալական փորձի և ազգային հիշողության երկար շղթայի մեջ։ Այդ պատճառով նրա ընտրությունը հաճախ դառնում է ոչ միայն քաղաքական, այլ նաև հոգեբանական, արժեքային և նույնիսկ էութաբանական որոշում։ Մարդիկ ընտրության պահին հազվադեպ են առաջնորդվում միայն սառը հաշվարկով. նրանք առաջնորդվում են իրենց հիշողություններով, վախերով, հույսերով և այն պատկերով, թե ինչպիսին պետք է լինի իրենց պետությունը։
    10:01
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    «Բռասլետների» դեֆիցիտ է առաջացել. «Հրապարակ»
    Փաստաբանական համայնքի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Հայաստանում էլեկտրոնային «բռասլետների» կրիզիս է այժմ: Խոսքն այլընտրանքային խափանման միջոցների կիրառության մասին է, որը գործում է 2023 թ. հունվարի 1-ից․ տնային կալանքում եւ վարչական վերահսկողության ռեժիմում գտնվողների ոտքին նման «բռասլետներ» են անցկացնում՝ վերահսկելու համար:
    09:58
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Քարոզարշավը ԱԺ կտեղափոխվի. «Հրապարակ»
    Կառավարությունը ողջ կազմով եկող շաբաթ կգրոհի Ազգային ժողովը։ ԱԺ մշտական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել ՀՀ կառավարության ծրագրի 2025 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը, եւ քանի որ 3 ամսից ընտրություններ են, իշխանությունն այդ քննարկումները վերածելու է նախընտրական քարոզարշավի եւ համաշխարհային մասշտաբի լապշաներ է կախելու ընտրողների ականջներից։
    09:54
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Նիկոլ Փաշինյանը վախենում Սամվել Կարապետյանից․ «Ուժեղ Հայաստան»
    «Մենք պաշտոնապես հայտարարում ենք թե՛ տեղական, թե՛ միջազգային քայլեր ներառող համակարգված արշավի մեկնարկի մասին. առանց այս քայլերի Հայաստանի միջազգային հեղինակությունը կփլուզվի, քանի որ այն գնում է դեպի ավտոկրատիա (անձնիշխանություն)։
    09:47
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Եվրոպական համայնքի «ընտրովի արժեքայնությունը». «Փաստ»
    Այս համատեքստում հաճախ հիշատակվում են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Միխեիլ Սաակաշվիլին, Վոլոդիմիր Զելենսկին, Նիկոլ Փաշինյանը, Մայա Սանդուն, Սալոմե Զուաբիշվիլին։ Ինչպես նկատեցիք, այս մարդկանց միավորում է միայն իրենց երկրի շահերը աշխարհաքաղաքական խոշոր ուժերի զոհասեղանին դնելը և Արևմուտքի հանձնարարականները կուրորեն կատարելը։ Այնինչ, եվրոպական քաղաքական հարթակներում այս առաջնորդները հաճախ ներկայացվում են որպես ժողովրդավարական փոփոխությունների խորհրդանիշներ, և նրանք ստանում են եվրաչինովնիկների քաղաքական աջակցությունն ու հրապարակային դրվատանքը։ Պատահական չէ, որ նրանց ելույթները, օրինակ՝ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափերի են արժանանում։
    09:42
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Պապիկյանի հրահանգով զինվորականների շրջանում «ռեյդ» է իրականացվում. «Հրապարակ»
    Որոշ տեղեկություններով, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հրահանգել է ռազմական ոստիկանության պետին եւ ՆԳՆ պարեկային ծառայության ղեկավարությանը՝ «ռեյդ» իրականացնել զինվորականների շրջանում, պարզել՝ արդյոք բոլորն ունե՞ն վարորդական իրավունք, թե՞ կան մարդիկ, որ, օգտվելով իրենց կարգավիճակից, մեքենան վարում են առանց վարորդական իրավունքի։
    09:38
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Փաշինյանը կոչ է արել ակտիվանալ և առաջիկա ամիսներին անխնա շահարկել քարոզչական այդ կեղծ թեզը․ «Փաստ»
    Գործող իշխանությունները մտադիր են մաքսիմալ օգտագործել Արտաքին հետախուզության ծառայության վերջին հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի օրոք ստեղծված ծառայությունը, չնշելով կոնկրետ երկրի անունը, օրերս հայտնել էր, թե իբր հետախուզական տեղեկություններ է ստանում, որ «այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով՝ տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերի աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։
    09:34
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
    Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
    09:30
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    25 տարի նույն գյուղի ղեկավար, 8 հողամաս նույն համայնքում․ Շիրակի փոխմարզպետի ունեցվածքը. «Ժողովուրդ»
    Հայտարարագրի համաձայն՝ Ալբերտ Այվազյանն ունի 8 անշարժ գույք, որոնցից 7-ը հողամաս են, մեկը՝ բնակելի տուն տնտեսական շինություններով։ Գույքի զգալի մասը ձեռք է բերվել վերջին տարիներին՝ 2018-2020 թվականներին։
    09:25
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Հայկ Մարությանը քաղաքացիներին հանդիպելու` նախադեպը չունեցող ձևաչափ է ընտրել. «Փաստ»
    Մեր տեղեկություններով, առաջիկա շաբաթներին Հայաստանի մարզերում նախատեսվում է յուրահատուկ ձևաչափով հանրային հանդիպումների շարք, որի նախաձեռնողը հայտնի պրոդյուսեր, դերասան, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն է։
    09:20
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Մամուլի տեսություն
    Իշխանությունները, միևնույնն է, չեն «հանգստանում». «Փաստ»
    Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բոլորից լավ է տեսնում ու հասկանում, որ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իր արշավը բոլոր առումներով տապալվել է: Ավելի ստույգ՝ ժողովուրդը ամուր կանգնեց իր Եկեղեցու թիկունքին: Դա են ապացուցում առկա փաստերը, իրողությունները: Նույնիսկ «պրոիշխանական» հարցումների տվյալները փաստում են Հայ առաքելական եկեղեցու մեծ հեղինակությունն ու Եկեղեցու հանդեպ ժողովրդի վստահությունը: Այն բոլորից բարձր է, ավելին՝ գնալով ավելի է բարձրանում:
    09:15
    14.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Բռնապետության վառ ցուցիչ. միլիարդով ավելացած պարգևավճարներ՝ խայտառակ տապալումներից հետո
    Պատմության դասագրքերում որպես բռնապետության դասական օրինակ կարելի է ընդգրկել Հայաստանի իշխանության շատ արարքներ՝ կառավարման որոշ փորձագետների կարծիքով: Միայն բռնապետություններում են խայտառակ տապալված պետական ծրագրերի պայմաններում միլիարդավոր պարգևավճարներ ստանում իշխանության ներկայացուցիչները:
    09:10
    14.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ
    Քիչ առաջ նման որոշում կայացրեց ՀՀ հակակոռուպցիոն դատարանը` դատավոր Վարդգես Ստեփանյանի գլխավորությամբ։
    00:33
    14.03.26
    Ավելին
2026-03-13
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպայում էներգետիկ ճգնաժամը հնարավոր չէ հաղթահարել առանց ռուսական գազի և նավթի․ Օրբան
    Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ առանց ռուսական գազի և նավթի հնարավոր չի լինի հաղթահարել Եվրոպայում տիրող ներկայիս էներգետիկ ճգնաժամը, իսկ Ռուսաստանի մեկուսացմանն ուղղված ԵՄ ռազմավարությունը ձախողվել է։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նման կարծիք նա հայտնել է գերմանական Welt am Sonntag թերթի համար գրված հոդվածում։ «Ամերիկան արդեն բանակցում է Ռուսաստանի հետ և կրկին թույլ է տվել Հնդկաստանին ռուսական նավթ ներկրել։ Բրյուսելը, ընդհակառակը, չի էլ ուզում լսել ռուսական էներգակիրների դեմ պատժամիջոցների կասեցման մասին»,- նշել է Օրբանը։ «Սակայն առանց շահավետ ռուսական նավթի և գազի մենք չենք կարողանա հաղթահարել այս ճգնաժամը»,- համոզված է նա։ «Ակնհայտ է, որ Ռուսաստանին մեկուսացնելու և անընդհատ նոր պատժամիջոցներ ընդունելով տնտեսապես ծնկի բերելու հայեցակարգը չհանգեցրեց [Ուկրաինայում] մարտական գործողությունների դադարեցմանը»,- մատնանշել է Հունգարիայի վարչապետը։ Նա հիշեցրել է, որ «այս եվրոպական ռազմավարության իրականացումը, որն ուղեկցվում էր Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից հրաժարմամբ», շարունակվել է նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, դադարեցրեց Կիևին ռազմական և ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ «Այս եվրոպական ռազմավարության ձախողումը պետք է շատ հարցեր առաջացնի, հատկապես հիմա, երբ Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց հետո իրավիճակը սրվել է, և մեր եվրոպական մրցունակությունը կրկին զգալիորեն տուժում է»,- շարունակել է Օրբանը։ Նա զգուշացրել է Եվրոպայում «միլիոնավոր աշխատատեղերի» կորստի վտանգի մասին։ Հունգարիայի վարչապետը նշել է, որ եվրոպական երկրների քաղաքացիներն արդեն չորս տարի է՝ համակերպվում են այս իրավիճակի հետ։ «Նրանք հանդուրժում են էներգակիրների գների աճը, հանդուրժում են բենզինի և դիզելային վառելիքի մշտապես աճող գները և հանդուրժում են, երբ անհնարին հաղթանակով պատերազմի զոհասեղանին կործանվում է Եվրոպայի երբեմնի հզոր արդյունաբերությունը»,- գրում է նա իր հոդվածում։
    23:50
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Էրդողանը խստորեն քննադատել է համաշխարհային տերությունների անտարբերությունը Մերձավոր Արևելքի տառապանքների նկատմամբ
    Թուրք առաջնորդի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում սպանվել է ավելի քան 1120 խաղաղ պաղեստինցի։ 2025 թվականի հոկտեմբերի 10-ից ի վեր անմիջապես Գազայում զոհվածների թիվը կազմել է 640 մարդ, որոնց մեծ մասը կանայք և երեխաներ են։ «Ի՞նչ տարբերություն՝ ծովերը կապույտ են, թե ոչ, մի աշխարհում, որտեղ վեցամյա աղջիկները զոհվում են 335 փամփուշտից։ Ի՞նչ տարբերություն՝ ծովերը կապույտ են, թե ոչ, այնտեղ, որտեղ խաղալիքները արյունոտված են, իսկ երեխաների երազանքները՝ փշրված»,— ասել է Թուրքիայի առաջնորդը՝ ուրբաթ օրը ելույթ ունենալով Ստամբուլում։ Նրա խոսքով՝ նմանատիպ հումանիտար աղետներ են նկատվում ամենուր՝ հարևան Իրանից մինչև Եմեն և Սոմալի։ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ Թուրքիան միջոցներ է ձեռնարկում իր օդային տարածքին սպառնացող ցանկացած վտանգի դեմ, որպեսզի չընկնի Մերձավոր Արևելքի ճգնաժամի թակարդները։ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին և Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից իրականացված հարձակման։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հենց առաջին օրը՝ փետրվարի 28-ին, հարվածի տակ է հայտնվել հանրապետության հարավում գտնվող աղջիկների դպրոցը։ Զոհվել է 168 դպրոցական, ինչպես նաև 14 ուսուցիչ և դպրոցի աշխատակից։ Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ն աղջիկների դպրոցին հարվածել է Tomahawk թևավոր հրթիռներով։
    23:43
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Գարշահոտ ու հակասանիտարական վիճակ՝ Երևանի թիվ 39 մանկապարտեզում. կա համաճարակի վտանգ
    Վերջերս Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մայրաքաղաքի մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով, ինչը մանկապարտեզների աշխատակիցները ուրախությամբ ընդունեցին։ Բայց արի ու տես, որ մայրաքաղաքում կան մանկապարտեզներ, որտեղ երևի քարե դարը ավելի հարմարավետ է, քան 21-րդ դարը։
    23:37
    13.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «համերաշխության այցը» Բեյրութ. Լիբանանին կհատկացվի 308 մլն դոլարի օգնություն
    «Խոսքերով արտահայտված համերաշխությունը պետք է ամրապնդվի գործնական համերաշխությամբ»,- ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածների թիվն անցել է 800 հազարը, ինչը կազմում է Լիբանանի բնակչության մեկ յոթերորդ մասը։
    23:25
    13.03.26
    Ավելին