Լրահոս
Միջազգային
23:25
13.03.26
268

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «համերաշխության այցը» Բեյրութ. Լիբանանին կհատկացվի 308 մլն դոլարի օգնություն

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, ով «համերաշխության այցով» ժամանել է Բեյրութ, հայտարարել է Լիբանանին 308 միլիոն դոլարի չափով հրատապ հումանիտար օգնություն հավաքագրելու արշավի մեկնարկի մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հանրապետության վարչապետ Նավաֆ Սալամի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նա պարզաբանել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են Լիբանանին՝ պատերազմի հետևանքները հաղթահարելու հարցում աջակցելու համար։

«Խոսքերով արտահայտված համերաշխությունը պետք է ամրապնդվի գործնական համերաշխությամբ»,- ընդգծել է համաշխարհային կազմակերպության ղեկավարը։ Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածների թիվն անցել է 800 հազարը, ինչը կազմում է Լիբանանի բնակչության մեկ յոթերորդ մասը։