Լրահոս
Միջազգային
10:15
14.03.26
355

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման

Img default alt hy

Բաղդադում ԱՄՆ դեսպանատունը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման։

Այս մասին հայտնում է Al Arabiya-ն՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայության ներկայացուցչին։ Դեսպանատան տարածքում ծուխ է բարձրանում։

«ԱԹՍ-ն հարվածել է դեսպանատանը»,- հայտնել է անվտանգության աշխատակիցը, իսկ մեկ այլ աղբյուր հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել հենց Բաղդադում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության դեմ։

Միջադեպից հետո իրաքյան ուժերն ամբողջությամբ փակել են «կանաչ գոտին»՝ Բաղդադի կենտրոնում գտնվող հատուկ պահպանվող շրջանը, որտեղ տեղակայված են պետական հիմնարկներն ու օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները։

ԱՄՆ դեսպանատան կողմից պաշտոնական մեկնաբանություններ դեռևս չեն ստացվել։