Լրահոս
2026-03-13
-
ՔաղաքականՁեր սերը մեր վարկերը չի մարի. շանտաժ ու խայտառակություն, նախարարը չի ուզում լսել բժիշկներինԱռողջապահության նախարարը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն այսօր չեն գնացել Ազգային ժողով՝ ապահովագրության խնդիրների մասին ընդդիամդիր «Հայաստան» խմբակցության կազմակերպած քննարկմանը, որին հրավիրված են եղել ապահովագրական համակարգից դժգոհ բժիշկները: Այս ամիս աննախադեպ ցածր՝ մինչև անգամ 5 հազար դրամ աշխատավարձ ստացած բուժաշխատողների պնդմամբ՝ նախարարությունից իրենց շանտաժ են անում, թե կազատեն աշխատանքից, եթե բարձրաձայնեն ապահովագրության ներդրումից հետո հիվանդանոցներում առաջացած խնդիրների մասին:Ավելին23:1513.03.26 -
ՀասարակականՈստիկանական համազգեստով անհայտ անձինք գետնին են պառկեցրել ու բռնության են ենթարկել 70-ամյա վարորդինԱրարատի մարզի բնակիչ 43-ամյա Արթուր Ն․-ն փորձում է հասկանալ, թե վերջիվերջո ովքեր են երեկ՝ մարտի 12-ի երեկոյան իր հայրիկին մեքենայից իջեցրել, պառկեցրել գետնին և փորձել ձերբակալել։Ավելին23:0213.03.26 -
ՄիջազգայինԱյն միասնությունն ու համերաշխությունը, որ այսօր կար, թող պահպանվի և տարածվի մեր ամբողջ ազգի մեջ. Նարեկ ԿարապետյանԱյս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:Ավելին22:5813.03.26 -
ՄիջազգայինԱմերիկան՝ պատերազմի ճահճի մեջ. Իրանն այլ ճակատներ բացելու մասին է ակնարկումՆոբելյան խաղաղության մրցանակին հավակնող Թրամփը, շատ վերլուծաբանների կարծիքով, մերձավորարևելյան տարածաշրջանը տասնամյակներով ներքաշում է պատերազմի ճահճի մեջ: Իրանում իրավիճակը նման չէ Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին, որովհետև իրանահայ վերլուծաբանների պնդմամբ՝ ամերիկա-իսրայելական ուժերը բախվել են Իրանի աննախադեպ դիմադրությանը:Ավելին22:4513.03.26 -
ՔաղաքականԻրանի ղեկավարությունը դուրս է եկել փողոցներ՝ չվախենալով իսրայելա-ամերիկյան օդուժի հարվածներից. թյուրքագետ«Իրանական պետության և հանրության միասնականությունն ու դիմադրությունը ոչ միայն ապահովել են պետական համակարգի դժվար, բայց անխափան աշխատանքը, այլև փոխել են պատերազմական հաշվարկները ողջ տարածաշրջանում»։Ավելին22:3513.03.26 -
ԱրցախԱրցախի ժողովրդի վերադարձի իրավունքը անզիջելի ու անօտարելի է․ Արտակ ԲեգլարյանԳիտակցելով, որ մեր վերադարձն այս ներքին ու արտաքին ժամանակավոր պայմաններում դեռևս անիրատեսական է՝ մենք ունենք մի քանի կոնկրետ ու միջնաժամկետ խնդիր լուծելու՝ մինչև վաղ թե ուշ վերադարձի պայմանների ապահովումը, մասնավորապես՝Ավելին22:2713.03.26 -
ԻրավականԵ՞րբ կհրապարակվի Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարացնելու կամ նրան ազատ արձակելու որոշումըՀակակոռուպցիոն դատարանում քննվում էր Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքի ժամկետը երկարաձգելու հարցը։ Դատարանի բակում հավաքվել են Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ ու կուսակիցներ։Ավելին22:1813.03.26 -
ՀասարակականՄանրամասներ՝ Աղավնաձորում տեղի ունեցած վթարիցՄարտի 13-ին, ժամը 17։23-ին Վայոց ձորի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնաձոր բնակավայրի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել է երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։Ավելին22:0813.03.26 -
ՄիջազգայինԼուրջ վնասվել է ԱՄՆ հանրահայտ ավիակիրը. ջախջախիչ պատասխաններ է խոստանում ԻրանըԹեհրանում պայթյուններ են որոտացել մարդաշատ երթի ժամանակ: Իրանական պետական լրատվամիջոցները հաղորդում են, որ Ռամադանի ավարտին՝ Ղոդսի օրվան նվիրված երթին հազարավոր իրանցիներ են մասնակցել, որի ժամանակ պայթյուններ են եղել: Զոհերի մասին տվյալներ չի հարդում Թեհրանը: Մերձավոր Արևելքում իրանական դրոնները ոչնչացնելու գործողություններին միացել են Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերը: Իրաքում ամերիկյան ինքնաթիռ լիցքավորող օդանավ է կործանվել:Ավելին21:5813.03.26 -
ՄիջազգայինՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին և «Հեզբոլլահին» անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններըՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Լիբանանին վերականգնել իր լիակատար անկախությունն ու ինքնիշխանությունը։Ավելին21:4813.03.26 -
ՀասարակականԱղավնաձորում բախվել են «Toyota Alphard»-ը և «BMW»-ն․ 3 վիրավորներից մեկն անչափահաս էԱյսօր՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 17։10-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113 կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ 56-ամյա Կամո Ա․-ի վարած «Toyota Alphard» մակնիշի և Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Գոռ Հ․-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։Ավելին21:4013.03.26 -
ՔաղաքականԽիստ զբաղված է Հայաստանի «անվտանգության երաշխավորը». թանձր մառախուղ է պատել TRIPP-ըԻրանի դիմադրողությունը խառնել է Թրամփի խաղաքարտերը Սյունիքում՝ շատ վերլուծաբանների կարծիքով: Իրանի դեմ ամերիկյան պլացդարմ դառնալու վատ հեռանկարից ենք փրկվել, համոզված են փորձագետները: Շատերի կարծիքով Իրանում բլից կրիգ նախատեսած ԱՄՆ նախագահի վարչակազմը, Մերձավոր Արևելքի դրությունով խիստ զբաղված, առժամանակ TRIPP-ը հանել է առաջնահերթությունների իր ցուցակից:Ավելին21:3013.03.26 -
ՄիջազգայինԼիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 770-ըԼիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 773-ի։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մարտի 2-ից մեկնարկած ագրեսիայի հետևանքով կա նաև 1933 վիրավոր։Ավելին21:1513.03.26 -
ՏարածաշրջանԲայրամովը Ֆիդանի հետ զրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ուղղությամբ արձակված վերջին հրթիռային հարվածըԱդրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ։Ավելին21:0513.03.26 -
ՔաղաքականԻնչպես վարչապետը ասի, այնպես էլ Թաշչյանը կանի. սկանդալային հրաժարականից հետո հնազանդության խոստումՑեղասպանության թանգարան-ինստիտուտից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հրաչյա Թաշչյանը խոստանում է ոչ մի միլիմետրով չշեղվել Արցախը արտաքին քաղաքականությունից դուրս թողած Փաշինյանի որդեգրած ուղուց: Թաշչյանը խոստանում է «բծախնդրորեն» հետևել վարչապետի գծին, եթե անգամ հարցը Ծիծեռնակաբերդի բարձունքում հանգչող արցախցիներին առնչվի:Ավելին21:0013.03.26 -
ՄիջազգայինՄերցը կոչ է արել ԱՄՆ-ին «համոզիչ ծրագիր» մշակել Իրանի հետ հակամարտությունն ավարտելու համարԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել ԱՄՆ-ին և Իսրայելին մշակել Իրանի հետ հակամարտության ավարտի ռազմավարություն և կրկին զգուշացրել է Իսլամական Հանրապետության պետականության կործանման վտանգի մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նորվեգիա կատարած այցի ժամանակ նա հայտարարել է, որ «պատերազմի յուրաքանչյուր օրվա հետ ավելի շատ հարցեր են առաջանում, քան տրվում են պատասխաններ»: «Նախևառաջ, ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ անհրաժեշտ է համոզիչ պլան: Անհրաժեշտ է ռազմավարություն՝ ինչպես ավարտել այս պատերազմը»,- նրա խոսքերն է մեջբերում «DPA» գործակալությունը: «Մենք շահագրգռված չենք անվերջ պատերազմով»,- պնդել է կանցլերը: «Իրանի տարածքային ամբողջականության, պետականության և տնտեսական կենսունակության կործանումը ամենալուրջ հետևանքները կունենար նաև մեզ համար»,- նշել է նա: Միևնույն ժամանակ, Մերցը կրկին դատապարտել է հարևան երկրների օբյեկտներին Իրանի հասցրած հարվածները՝ ի պատասխան ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման, ինչպես նաև զգուշացումները Հորմուզի նեղուցի հնարավոր փակման վերաբերյալ: «Մենք դա դատապարտում ենք ամենախիստ կերպով»,— ասել է նա: Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ: Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: Սպիտակ տանը հարձակումը հիմնավորել են հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է լայնածավալ պատասխան գործողության մասին՝ գրոհելով Իսրայելի օբյեկտները: Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում: Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և իսլամական հանրապետության ղեկավարության մի շարք այլ առանցքային դեմքեր:Ավելին20:4613.03.26 -
ՔաղաքականԻրանը Հայաստանից ստացել է բազմաթիվ աջակցություններ. ՀՀ-ում Իրանի դեսպան«Մենք Հայաստանի իշխանությունների հետ կապի մեջ ենք նաև քաղաքական ոլորտին առնչվող հարցերով, ներկայացնում ենք Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը այս ագրեսիվ գործողությունների, ինչպես նաև Իրանի ինքնապաշտպանության մասով»,– ասաց Շիրղոլամին։Ավելին20:4013.03.26 -
ՏարածաշրջանՆավթի գները ապագայում կաճեն. Իրանի ԱԳ նախարար«Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականությունը՝ լիովին հավանական է, որ գները կշարունակեն բարձրանալ նաև ապագայում»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։Ավելին20:3513.03.26 -
ՀայլուրՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի՞ տնային կալանքից. լարված սպասում՝ դատարանի բակումՀայլուր 20։30 Սամվել Կարապետյանը ազատ կարձակվի՞ տնային կալանքից. լարված սպասում՝ դատարանի բակումԱվելին20:3013.03.26 -
ՔաղաքականԵթե պшտերազմի հետևանքով Իրանում հաստատվի ԱՄՆ-ի խամաճիկ իշխանություն, ապա «TRIPP» ուղին կարող է կորցնել իր արդիականությունը Վաշինգտոնի համար․ իրանագետՀայաստանի համար Իրանի դեմ պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների մասին շատ են խոսել։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին20:1513.03.26