Լրահոս
Միջազգային
21:48
13.03.26
156

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսրայելին և «Հեզբոլլահին» անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

Img default alt hy

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն ընդգծել է Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև հրադադարի անհապաղ հաստատման կարևորությունը՝ նշելով, որ դա հնարավորություն կտա Լիբանանին վերականգնել իր լիակատար անկախությունն ու ինքնիշխանությունը։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին Գուտերեշը հայտարարել է Բեյրութում Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունի հետ ունեցած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Լիբանանը հայտնվել է մի պատերազմի մեջ, որն իր ժողովուրդը չի ընտրել։ Ես կոչ եմ անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և գալ համաձայնության, որն անհրաժեշտ է Լիբանանի՝ որպես ինքնիշխան ու անկախ պետության կայացման համար»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։