Լրահոս
Տարածաշրջան
20:35
13.03.26
102

Նավթի գները ապագայում կաճեն. Իրանի ԱԳ նախարար

Img default alt hy

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հաշվի առնելով ԱՄՆ-ի և Իսրայելի քաղաքականությունը՝ նավթի գները ապագայում, հավանաբար, կաճեն։

«Հաշվի առնելով տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի վարած քաղաքականությունը՝ լիովին հավանական է, որ գները կշարունակեն բարձրանալ նաև ապագայում»,- Արաղչիի խոսքերն է մեջբերում թուրքական պետական «Anadolu» գործակալությունը։

Մատնանշելով ԱՄՆ-ին և Իսրայելին որպես «տարածաշրջանը աղետի մեջ ներքաշած» մեղավորների՝ Արաղչին նշել է, որ «այդ երկրները պետք է պատասխան տան դրա համար»։