Լրահոս
Քաղաքական
23:15
13.03.26
166

Ձեր սերը մեր վարկերը չի մարի. շանտաժ ու խայտառակություն, նախարարը չի ուզում լսել բժիշկներին

Առողջապահության նախարարը, առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահն այսօր չեն գնացել Ազգային ժողով՝ ապահովագրության խնդիրների մասին ընդդիամդիր «Հայաստան» խմբակցության կազմակերպած քննարկմանը, որին հրավիրված են եղել ապահովագրական համակարգից դժգոհ բժիշկները: Այս ամիս աննախադեպ ցածր՝ մինչև անգամ 5 հազար դրամ աշխատավարձ ստացած բուժաշխատողների պնդմամբ՝ նախարարությունից իրենց շանտաժ են անում, թե կազատեն աշխատանքից, եթե բարձրաձայնեն ապահովագրության ներդրումից հետո հիվանդանոցներում առաջացած խնդիրների մասին: