Լրահոս
Քաղաքական
21:00
13.03.26
170

Ինչպես վարչապետը ասի, այնպես էլ Թաշչյանը կանի. սկանդալային հրաժարականից հետո հնազանդության խոստում

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտից սկանդալով հեռացած Էդիտա Գզոյանի փոխարեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հրաչյա Թաշչյանը խոստանում է ոչ մի միլիմետրով չշեղվել Արցախը արտաքին քաղաքականությունից դուրս թողած Փաշինյանի որդեգրած ուղուց: Թաշչյանը խոստանում է «բծախնդրորեն» հետևել վարչապետի գծին, եթե անգամ հարցը Ծիծեռնակաբերդի բարձունքում հանգչող արցախցիներին առնչվի: