Լրահոս
Քաղաքական
20:05
13.03.26
448

Սամվել Կարապետյանի համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է․ Նարեկ Կարապետյան

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց դիմել է հավաքված քաղաքացիներին՝ շնորհակալություն հայտնելով նրանց տևական աջակցության և ժամեր շարունակ դատարանի բակում մնալու համար։

«Արդեն 5-6 ժամ է՝ դուք այստեղ եք, ինչը մեր հայրենիքի հզորացմանն ուղղված քայլ է։ Դատարանը շուտով որոշում կկայացնի, որն, ամենայն հավանականությամբ, թելադրված կլինի իշխանությունների կողմից։ Նրանք վախենում են և փորձում են ամեն կերպ թույլ չտալ, որ Սամվել Կարապետյանը հաղորդակցվի հանրության հետ»,– նշել է Նարեկ Կարապետյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելու դրդապատճառներին, նա ընդգծել է, որ այդ որոշումը պայմանավորված է երկրի օրհասական վիճակով։

«Սամվել Կարապետյանն այս պայքարը նախաձեռնեց, քանի որ Հայաստանում չկար մեկը, ով ի զորու կլիներ կանգնեցնել այս անկումը։ Նրա համար առաջնահերթությունն ազգի բարեկեցությունն է, քանի որ անհնար է քեզ լավ զգալ, երբ ժողովուրդդ անդունդի եզրին է։ Մենք պատրաստ ենք լինել այս պայքարի առաջնագծում և կրել ողջ պատասխանատվությունն ու ծանրությունը, քանի որ հստակ գիտակցում ենք մեր նպատակը»,– հավելել է նա։