Լրահոս
Իրավական
19:08
13.03.26
354

Սա ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին․ Արամ Վարդևանյան

Img default alt hy

Փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգելու միջնորդության քննությունը մեկնարկել է ժամը 12:00-ին, սակայն դատարանն ընդմիջում է հայտարարել մինչև 20:00-ն:

Վարդևանյանի խոսքով՝ ներկայացված միջնորդության հիմնավորումները նույնությամբ կրկնում են նախկինում կալանքի համար ներկայացված փաստարկները՝ միայն «կալանք» բառը փոխարինելով «տնային կալանքով»: Փաստաբանն ընդգծեց, որ թե՛ նախորդ յոթ ամիսների կալանավորումը, թե՛ երկամսյա տնային կալանքը զուրկ են որևէ իրավական հիմքից:

«Պարզապես խափանման միջոց նման ինտենսիվության չի կարող կիրառվել իրավաչափության սահմաններում։ Այն որ այս քրեական վարույթը պետք է կարճվի, ակնհայտ է։ Այս քրեական վարույթը պրիմիտիվ քաղաքական հետապնդում չէ, այս միջնորդությունն այլևս վերաբերում է Հայաստանում քաղաքական գործընթացների հավասարությանը, արդարությանը կամ դրա խաթարմանը։ Այն ժամկետը, որով խնդրում են երկարաձգել տնային կալանքը, ուղիղ միջամտություն է քաղաքական պրոցեսներին»,-նշել է նա։