Լրահոս
Հասարակական
18:13
13.03.26
99

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր տնօրեն ունի

Img default alt hy

Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, այս մասին տեղեկանում ենք ՀՑԹԻ կայքից։

«Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնին նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Փաշինյանը երեկ  հայտարարեց, որ իր ցուցումով է հրաժարականի դիմում գրել գործող տնօրենը։