Լրահոս
Հասարակական
19:34
13.03.26
515

Սամվել Կարապետյանի աջակիցներին բերման են ենթարկել Արաբկիրի բաժին

Հակակոռուպցիոն դատարանի դիմացից ոստիկանության աշխատակիցները Սամվել Կարապետյանի մի խումբ աջակիցների բերման են ենթարկել ՆԳՆ Արաբկիրի բաժին:

Դատարանի շենքի մոտ մեծաթիվ մարդիկ են հավաքվել՝ իրենց զորակցությունը հայտնելու Սամվել Կարապետյանին: Նրանց թվում են Կարեն Կարապետյանը (Սամվել Կարապետյանի եղբայրը), որդին՝ Սարգիս Կարապետյանը, ինչպես նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը:

Այս պահին դատարանը քննարկում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: Տարածքում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կենտրոնացված: