-
Հասարակական
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
19:3021.06.26 -
Միջազգային
Թուրքիան բացում է խաղաքարտերը. «Թրամփի ուղին»՝ վիրտուա՞լ, «թուրանական միջանցքը» իրակա՞ն նախագիծ
16:4221.06.26 -
Քաղաքական
Երևանի և Կիևի որդեգրած քաղաքական գիծը շատ ավելի նման է, քան շատերը կցանկանային խոստովանել. Ամստերդամ
15:2121.06.26 -
Հասարակական
Ավան-Առինջում՝ «Chevrolet»-ը «Այգի» ռեստորանի մոտ տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն
12:3921.06.26 -
Հասարակական
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
11:2921.06.26 -
Հասարակական
Արագածոտնի մարզում բախվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ը․ կա 1 զnh, 6 վիրավnր
11:0021.06.26 -
Հասարակական
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
10:4221.06.26 -
Աշխարհ
Լարվածության, սթրեսի դեմ՝ մանուշակագույն հրաշք. ի՞նչ գաղտիքներ է թաքցնում լավանդան
10:2821.06.26 -
Հասարակական
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե. Լևոն Ազիզյան
10:0721.06.26 -
Աշխարհ
Էդինբուրգում հինգ մարդ է տուժել մուսուլմանների վրա կատարված հարձակումների հետևանքով
23:1520.06.26 -
Միջազգային
Պատերազմը դադարեցնելու հուշագրի ստորագրումից հետո ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղի՞ են մտնում
22:4720.06.26 -
Միջազգային
Իրանի իշխանությունները կարծում են, որ Թրամփը չի համարձակվի վերսկսել պատերազմը․ AP
22:1520.06.26 -
Հասարակական
Վարի գնաց ունեցվածքը. կարկուտը ոչնչացրել է գրեթե ամբողջ բերքը Հայկավանում
21:5020.06.26 -
Միջազգային
Իրանական բարձրաստիճան պատվիրակությունը մեկնել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի հետ հուշագիրը քննարկելու
21:3920.06.26 -
Քաղաքական
Ցայտնոտի մեջ է Փաշինյանը, հանգիստ չէ Ալիևը. ընդդիմությունը բացահայտում է պատճառները
21:1520.06.26 -
Հասարակական
Արզնու խճուղում բախվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր
20:4520.06.26 -
Հայլուր
Հայլուր 20:30 Կրակոցներ են նորից հնչել Երևանում. չորս վիրավոր կա, մեկ ձերբակալված
20:3020.06.26 -
Հասարակական
7 տարեկան Նարեին հուղարկավորել են Հովտաշենում. նրա քրոջը՝ 13-ամյա Նարինեին, դեռ որոնում են Փամբակում
20:0020.06.26 -
Հասարակական
Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ Ռուբեն եպիսկոպոսը կոչ արեց լուսավորել հոգիները
19:3020.06.26 -
Միջազգային
Զելենսկին սպառնում է Լուկաշենկոյին, ապտակ է ստանում բարեկամ Լեհաստանից. օդային մարտերը թեժանում են
19:1520.06.26 -
Հասարակական
Կոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը հարվածել է կայանված մեքենաներին․ կա կողաշրջված ավտոմեքենա
19:0020.06.26 -
Տարածաշրջան
Մենք չենք հավակնում ուրիշի տարածքներին, բայց թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները. Էրդողան
18:4620.06.26 -
Միջազգային
Թրամփը Իտալիայի վարչապետին մեղադրել է անշնորհակալության և «իր վարկանիշը բարձրացնելու» փորձերի մեջ
18:3620.06.26 -
Հայլուր
Հայլուր 18։30 Գետում խեղդված աղջնակին հուղարկավորել են. նրա քրոջ որոնումները շարունակվում են
18:3020.06.26 -
Հայաստան
Հայաստանի ԶԼՄ-ների ասոցիացիան պահանջում է անհապաղ վերադարձնել «7or.am»-ի տեխնիկական միջոցները
18:1520.06.26 -
Միջազգային
Թրամփի վիրավորանքը, իտալացիների զայրույթը. ԱՄՆ-Իտալիա դիվանագիտական բախում
18:0020.06.26 -
Միջազգային
Վենսը կարող է մեկնել Շվեյցարիա՝ Իրանի պատվիրակության հետ բանակցությունների
17:4520.06.26 -
Քաղաքական
Մարդիկ իրենց հոգեվարքը փորձում են պրոյեկտել այլ մարդկանց վրա. Ռոբերտ Քոչարյան
17:1720.06.26 -
Իրավական
Երևանում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. ձերբակալված կա
16:4520.06.26 -
Քաղաքական
Այդ մարդը պիտի աշխատի կառավարության պահակ, ոչ թե կառավարության ղեկավար. Ռոբերտ Քոչարյան
15:4520.06.26 -
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը քարոզարշավն անց է կացրել ատելության խոսքի ներքո. Ռոբերտ Քոչարյան
13:4520.06.26 -
Քաղաքական
Մի քանի հարյուր հազար թոշակառու ստացել է բյուջետային կաշառք. Ռոբերտ Քոչարյան
13:3320.06.26 -
Քաղաքական
Փաշինյանի վախերը՝ ոչ լեգիտիմ ընտրություններից հետո. իշխանափոխության ի՞նչ սցենար է տեսնում Քոչարյանը
13:2820.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության հարցում Հունգարիան կոշտացնում է դիրքորոշումը
11:1520.06.26 -
Հասարակական
Նոր մանրամասներ՝ «Միսիս Եվրոպա 2022»-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանի վթարի դեպքից
10:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձևավորվում. «Հրապարակ»
10:0020.06.26 -
Մամուլի տեսություն
Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է... Թուրքիայով. «Փաստ»
09:4520.06.26 -
Մամուլի տեսություն
Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ»
09:3820.06.26 -
Մամուլի տեսություն
ՀԷՑ-ի շուրջ նոր փուլ է սկսել կառավարությունը. ինչ է պլանավորել իշխանությունը. «Ժողովուրդ»
09:3020.06.26 -
Մամուլի տեսություն
Մարաշում առանձնատուն, ևս 2 բնակարան. ի՞նչ ունեցվածք դիզեց ՔՊ-ական Լենա Նազարյանը ԱԺ-ից հեռանալուց առաջ . «Ժողովուրդ»
09:2520.06.26 -
Մամուլի տեսություն
Բրյուսովի համալսարանի «ֆոկուսը». անվճար տեղերի հայտարարությունը՝ վերջին պահին. «Փաստ»
09:2020.06.26 -
Մամուլի տեսություն
Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը. «Փաստ»
09:1520.06.26 -
Հասարակական
«Հայաստանի պատմության մեջ սրանից ավելի ապալեգիտիմ «ընտրություններ» չեն եղել»․ Ռուբեն Մելիքյան
23:3919.06.26 -
Քաղաքական
Սամվել Կարապետյանի հետ անձնական մտերմություն երբեք չենք ունեցել․ Ռոբերտ Քոչարյան
23:2719.06.26 -
Հասարակական
Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
23:0019.06.26 -
Քաղաքական
Եթե քո քաղաքականությունը չփոխվի, ուրեմն Ռուսաստանի դիրքորոշումը մնալու է նույնը. Ռոբերտ Քոչարյան
22:4419.06.26 -
Քաղաքական
Եթե այդքան ռեսուրս կիրառվեր Խաչիկ գյուղից մեկի համար, Փաշինյանից շատ տոկոս կհավաքեր․ Ռոբերտ Քոչարյան
22:3919.06.26 -
Քաղաքական
Երբ ռեժիմն ունի բռնապետական հակումներ, դժվար է գնահատել իրական տրամադրությունը․ Ռոբերտ Քոչարյան
22:3719.06.26 -
Իրավական
Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն
21:3619.06.26 -
Քաղաքական
Իրենք, որ թռնող են՝ մտածում են, թե նման վարքագիծ կարող են դրսևորել նաև ուրիշները․ Ռոբերտ Քոչարյան
21:2019.06.26 -
Հասարակական
Առասպել՝ եվրոպական շուկայի մասին. ծիծաղելի են համարում գյուղատնտեսները «արտահանման ուղեցույցը»
21:1619.06.26 -
Քաղաքական
Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան
21:0919.06.26 -
Քաղաքական
Ընտրությունների արդյունքը վիճարկող քաղաքական ուժերի թիվը հասավ յոթի. դիմումներ են ներկայացվել ՍԴ
20:5819.06.26 -
Հասարակական
Սարսափելի է երկու աղջիկներին մի օրում կորցրած մոր վիճակը. Փամբակի անսանձ ջրերում փնտրում են Նարինեին
20:0819.06.26 -
Հասարակական
Դատարանը Թալինի եկեղեցու զավթման ժամանակ ոստիկանության անգործությունը ոչ օրինաչափ է ճանաչել
19:2219.06.26 -
Քաղաքական
Ընդդիմության համախմբման շուրջ առողջ քննարկումների մասին է հայտնել «Հայաստան» դաշինքը
19:0919.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ առևտրի սահմանափակումները մեղմելու համար
18:5819.06.26 -
Միջազգային
Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ. այն ուժի մեջ կմտնի այսօր
17:4219.06.26 -
Քաղաքական
ԲՀԿ-ն հարգանքով է վերաբերվում Սամվել Կարապետյանի կոչին, պաշտոնական դիրքորոշում դեռևս չկա
17:3619.06.26 -
Հասարակական
Դատարանը վերացրել է Սաշիկ Սարգսյանի կալանավորման որոշումը. նա այլևս ազատ է. «Իշխանություն»
17:0019.06.26 -
Հասարակական
Հունիսի 23–ին մեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման 2-րդ՝ հիմնական փուլը
16:4319.06.26 -
Քաղաքական
Փաշինյանը ջախջախեց Արցախյան բանակցությունները՝ դա հիմնավորելով կեղծ պնդմամբ. Արթուր Խաչատրյան
16:1819.06.26 -
Հասարակական
Ուղիղ I Ընդդիմադիր ուժերը դիմում են ՍԴ՝ ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով
15:5919.06.26 -
Հասարակական
Վտարում են քաղաքացի Հովհաննես Ասատրյանի ընտանիքին իրենց բնակարանից․ քաղաքացին իրավական օգնության կարիք ունի
15:4019.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Ռուսաստանի հուժկու պատասխանը՝ Մոսկվայի վրա ուկրաինական հարձակմանը
15:3019.06.26 -
Տարածաշրջան
Մինչև 2030 թվականը սպասվում է Զանգեզուրի միջանցքի բացումը. Թուրքիայի տրանսպորտի նախարար
15:2319.06.26 -
Հասարակական
Ավտովթարից մահացել է «Միսիս Եվրոպա 2022» մրցույթում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
14:5419.06.26 -
Հասարակական
Հորս քաղաքական հայտարարությունները հիմք են դարձել ինչ-որ նոր քրեական գործի
14:1519.06.26 -
Հասարակական
Քաղաքական գործերով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը ֆեյսբուքում ակնհայտ քաղաքական դիրքորոշում է ցուցաբերում
13:0919.06.26 -
Իրավական
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել (տեսանյութ)
12:5819.06.26 -
Հասարակական
Մինչ ՔՊ-ն թիրախավորում է ընդդիմադիրներին, Ադրբեջանում խոսում են իրենց՝ ՀՀ-ում բնակեցման մասին․ Մուրազի
12:5019.06.26 -
Հասարակական
Այսօր՝ մինչև ժամը 19.00-ն, փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
12:3919.06.26 -
Հասարակական
ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել
12:1719.06.26 -
Հասարակական
Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
11:5219.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները
11:3719.06.26 -
Հասարակական
Վրաց-հայկական սահմանը հատելուց հետո ուղևորների մոտից հայտնաբերվել է 7 մլն ռուբլի գումար
11:3019.06.26 -
Հասարակական
Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ԱԹՍ-ներ
10:3819.06.26 -
Մամուլի տեսություն
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել. «Ժողովուրդ»
10:0919.06.26 -
Մամուլի տեսություն
ԱԱԾ-ն տվյալ չունի․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը. «Ժողովուրդ»
10:0019.06.26 -
Մամուլի տեսություն
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին Սահմանադրությունը չփոխելու դիմաց. «Հրապարակ»
09:3919.06.26 -
Հասարակական
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
23:0718.06.26 -
Հասարակական
18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
22:5418.06.26 -
Իրավական
Բագրատ սրբազանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգեց. նա կարող է մասնակցել պատարագների
22:1518.06.26 -
Քաղաքական
Հիմա էլ ԱԺ-ում ընդդիմության դրած Արցախի մի քանի փոքր դրոշներն եմ մեղավոր․ Ռոբերտ Մարգարյան
22:0018.06.26 -
Տնտեսական
Ռուսական սահմանափակումները թանկ են նստում. կփրկե՞ն եվրոպական ստանդարտները հայ այգեգործներին
21:4518.06.26 -
Միջազգային
ԵՄ-ն Ուկրաինայում հակամարտության մասնակից է և չի կարող միջնորդ լինել․ Կայա Կալլաս
21:3018.06.26 -
Քաղաքական
Երբ ժողովուրդը ճիշտ համարի, ոտքի կկանգնի, և դա կլինի մեկ անգամ ու վերջնական․ Նարեկ Կարապետյան
21:2118.06.26 -
Միջազգային
ԱՄՆ ռազմական ներկայության կրճատումն Իրանի մերձակայքում կդառնա գործարքի մաս․ Վենս
21:1618.06.26 -
Քաղաքական
Ալիևին «տված խոստումն» անելու համար տարբերակնե՞ր է մտածում Փաշինյանը. «անլուրջ» գործ՝ ի դեմ
21:1218.06.26 -
Հայլուր
Հայլուր 20։30 Ի՞նչ պլան ունի ընդդիմությունը. Սամվել Կարապետյանը փակագծեր է բացում
20:3018.06.26 -
Հասարակական
Արցախցի Արամ Դանիելյանը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին. Գեղամ Մանուկյան
20:2518.06.26
Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ Արարատ քահանա Պողոսյան
Թե՛ Օսմանյան կայսրությունում և թե՛ այսօրվա Թուրքիայում բառերի և թեմաների սահմանափակումները պետական քաղաքականության կարևոր գործիք են, որոնք ուղղված են երեք հիմնական նպատակների՝ մամուլի և հրապարակային խոսքի վերահսկմանը, քաղաքական ընդդիմության գործունեության սահմանափակմանը և ազգային շարժումների կանխմանը։ Հատկապես Հայկական հարցի համատեքստում կիրառվում են լրացուցիչ սահմանափակումներ՝ կապված Հայոց ցեղասպանության, պահանջատիրության, հայկական տեղանունների և պատմական հիշողության հետ»,- գրել է Տեր Արարատ քահանա Պողոսյան։
Նա գրել է. «Օսմանյան կայսրությունում մամուլի և հրապարակային խոսքի նկատմամբ պետական խիստ վերահսկողությունը համակարգային բնույթ է ստացել հատկապես 19-րդ դարի երկրորդ կեսից։ Ըստ մասնագիտական գրականության՝ արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ի իշխանության ժամանակ մամուլի վերաբերյալ պետական օրենքի և վարչական հրամանագրերի միջոցով մամուլի և գրքերի վերահսկողությունը դարձավ պետական քաղաքականության կարևոր գործիք՝ ներառելով նախնական գրաքննությունը, հրատարակությունների փակման իրավունքը, ինչպես նաև արգելված բառերի ու թեմաների ցուցակի մշակումը։ Այդ վերահսկողությունն իրականացվում էր դաժանորեն և համակարգված՝ ընդգրկելով նույնիսկ գիտական և կրթական հրատարակությունները։ Այն կիրառվում էր ոչ միայն ուղղակի արգելքների միջոցով, այլև համակարգված գրաքննության գործադրմամբ, երբ խմբագիրներն ու հրատարակողները ինքնուրույն հեռացնում կամ փոխում էին ցանկացած բառ կամ միտք, որ կարող էր համարվել քաղաքական վտանգ և հեղափոխական միտում։
Օսմանյան վարչակարգը հատուկ ուշադրություն էր դարձնում մանավանդ ազգային և մշակութային ինքնության հետ կապված բառերին, և մասնավորապես հայերին վերաբերող բառերը հայտնվում էին պետական վերահսկողության կենտրոնում։ 19-րդ դարի երկրորդ կեսից պետական մամուլում, դասագրքերում և պաշտոնական փաստաթղթերում սահմանափակվեց «Հայաստան» բառի գործածումը։ Այս քաղաքականությունն ուղեկցվում էր նաև տեղանունների փոփոխությամբ՝ հայկական պատմական անունները փոխարինվում էին թուրքական կամ օտար այլ անվանումներով։ Այս գործընթացը նպատակ ուներ նվազեցնելու հայկական պատմական տարածքների հիշատակումը և վերահսկելու ազգային ինքնության տեսանելիությունը հասարակության մեջ։ Օրինակ՝ պոլսահայ ճանաչված գրող, հրապարակախոս, խմբագիր-հրատարակիչ Միսաք Գոչունյանը 1902 թ․ ձեռնարկել է «Նարեկ»-ի աշխարհաբար (արևմտահայերեն) առաջին արձակ-ամբողջական թարգմանությունը, որտեղ, վերոնշյալ արգելքներով պայմանավորված, «Արարատ լեռը» թարգմանել է «ամենաբարձր լեռը» (Ս․ Էջմիածնի հրատարակչությունը սույն թարգմանությունը վերահրատարակելիս բնագրում վերականգնել է «Արարատ լեռը»):
Պատմագիտական ուսումնասիրությունները հաստատում են, որ օսմանյան մամուլում հաճախ անցանկալի էին համարվում նաև քաղաքական և սոցիալական մի շարք բառեր, որոնք կապված էին հեղափոխական գաղափարների և ազգային ու հասարակական շարժումների հետ (օրինակ՝ բառերի թվում են՝ սահմանադրություն, հեղափոխություն, հանրապետություն, խորհրդարան, ընտրություններ, ազգ, հայրենիք, գործադուլ, սոցիալիզմ, անարխիա, կոմունիզմ)։ Բռնության հետ կապված բառերը, ինչպիսիք են ռումբ, դինամիտ և պայթյուն, նույնպես հաճախ արգելվում էին, ինչպես նաև ազգային և միջազգային հարցերի վերաբերյալ եզրույթները (օրինակ՝ Հայաստան, Հայկական հարց, Մակեդոնիա, Բոսնիա)։ Այս սահմանափակումները մասամբ հիմնավորված էին այն մտավախությամբ, որ նման հասկացությունները կարող էին սերմանել քաղաքական խռովություն կամ ազգային պահանջներ։
Գրաքննությունը հաճախ հասնում էր ծայրահեղությունների. նույնիսկ գիտության մեջ արգելվում էին որոշ նշանների կամ արտահայտությունների կիրառումը, որովհետև դրանք ենթադրաբար կարող էին հիշեցնել սուլթանին կամ քաղաքական վտանգ ներկայացնել։ Գիտական գրքերում, օրինակ, H₂O քիմիական բանաձևը հեռացվել է գրաքննիչների կողմից, քանի որ այն կարող էր մեկնաբանվել որպես քաղաքական ակնարկ կամ անձնական վիրավորանք՝ սուլթանի հասցեին։ Սակայն որոշ գործիչներ՝ հատկապես արվեստի ոլորտի, ընդվզում էին՝ դիմելով հնարամտության։ Օրինակ՝ արևմտահայ նկարիչ Հովհաննես Ալխազյանի «Հելսինկի նավահանգիստը» կտավում պատկերված է նավահանգիստը, որտեղ նավերից մեկի առագաստի վրա երևում է «2HO» գրությունը, ինչը հապավում է և կարող է մեկնաբանվել, որ Համիդ II-ը հավասար է զրոյի (նշված կտավը ցուցադրվում է Ս․ Էջմիածնի Ռուբեն Սևակի անվան թանգարանում)։
Երիտթուրքերի իշխանության ժամանակ՝ սահմանադրական հեղափոխությունից հետո, մամուլի ազատությունը որոշ ժամանակ նկատելի դարձավ, սակայն 1913 թ․ հետո վերահսկողությունը կրկին խստացվեց։ Այդ շրջանում վտանգավոր էին համարվում հատկապես այն բառերը, որոնք վերաբերում էին հայերի ինքնավարությանը, հայկական քաղաքական կազմակերպություններին, հայության տարածքային պահանջներին։
Այժմյան Թուրքիայի Հանրապետությունում (1923-ից հետո) գրաքննությունը հաճախ իրականացվում է ոչ թե հատուկ բառերի ցուցակներով, այլ օրենսդրական հոդվածներով, որոնք քրեականացնում են որոշակի գաղափարների կամ պատմական գնահատականների արտահայտումը։ Օրինակ՝ երկար ժամանակ պետականորեն մերժվում էր հետևյալ բառերի կամ ձևակերպումների օգտագործումը՝ «Հայոց ցեղասպանություն», «Արևմտյան Հայաստան» և այլն։
Հասարակական կամ գիտական շրջանակներում այս բառերի գործածությունը հաճախ հանգեցրել է դատական հետապնդումների կամ քաղաքական բռնաճնշումների և հալածանքների։ Հատկապես հայտնի է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ 2005 թ․ ուժի մեջ մտած 301-րդ հոդվածը, որը պատիժ է սահմանում «թրքության» վարկաբեկման համար (ի դեպ, այս հոդվածով դատապարտվել են բազմաթիվ մտավորականներ և լրագրողներ, որոնք օգտագործել են «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը)։
Ամփոփելով՝ նշենք, որ թե՛ Օսմանյան կայսրությունում և թե՛ այսօրվա Թուրքիայում բառերի և թեմաների սահմանափակումները պետական քաղաքականության կարևոր գործիք են, որոնք ուղղված են երեք հիմնական նպատակների՝ մամուլի և հրապարակային խոսքի վերահսկմանը, քաղաքական ընդդիմության գործունեության սահմանափակմանը և ազգային շարժումների կանխմանը։ Հատկապես Հայկական հարցի համատեքստում կիրառվում են լրացուցիչ սահմանափակումներ՝ կապված Հայոց ցեղասպանության, պահանջատիրության, հայկական տեղանունների և պատմական հիշողության հետ։
Արձանագրենք նաև մեկ այլ կարևոր փաստ․ այսպես՝ ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2010 թ․ հրապարակած «Աշխարհի վտանգված լեզուների ատլասի» դասակարգմամբ՝ արևմտահայերենը Թուրքիայի տարածքում վերացման վտանգի տակ գտնվող լեզուներից է։ Ցավալի է, բայց նկատի ունենալով այսօրվա իշխանության վարած պետական քաղաքականությունը, դրա ուղղվածությունն ու հայոց ազգային շահերի զոհաբերումը՝ աղոթենք, որ մի օր էլ մեր հայրենիքում արևելահայերենը չդառնա վտանգված լեզու։
Հ․Գ․
Այսպես է իրականացվում ցեղասպանությունը․ նախապես փորձում են զրկել ազգային ու հոգևոր ինքնությունից՝ դարձնելով մանկուրտ, ապա օրենքով արգելում են և զրկում զենք կրելու և գործածելու իրավունքից։ Այս ամենից հետո որևէ ազգի սպիտակ և կարմիր ջարդը կամ ուծացումն ու սպանդը, ինչպես փաստված է պատմությամբ, ժամանակի և տեխնիկայի հարց է, որն անպայման վրա է հասնելու մոտ կամ հեռու ապագայում։
Ահա թե ինչ կարող է նշանակել վերջին շրջանում «Արարատ», «Հայոց ցեղասպանություն», «Մեծ եղեռն», «Արցախ», «արցախահայություն», «ազգային Եկեղեցի», «հայկական ինքնություն», «հայրենասիրություն», «ազատագրական շարժում», «ինքնորոշման իրավունք» և հարանման բառերի կամ հայրենասիրական արտահայտությունների գործածման դեպքում իշխանության արձագանքը և ցուցաբերած դիրքորոշումը»։
-
19:30
21.06.26
Հուզիչ վերադարձ՝ Էջմիածին. մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը պատարագի է եղել Մայր տաճարում
Կարդալ ավելին
-
19:12
21.06.26
Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան
Կարդալ ավելին
-
18:00
21.06.26
Աղբանոցում վարդեր են. ծաղկի հայկական բիզնեսի սարսափելի փշերը
Կարդալ ավելին
-
15:47
21.06.26
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Կարդալ ավելին