Լրահոս

2026-03-17
  • Img default alt hy
    Միջազգային
    Մակրոնը կարող է շուտով զրկվել իր պաշտոնից․ Թրամփ
    Ինչպես ավելի վաղ հայտնել էր Մակրոնը, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման որևէ գործողության։ Նրա խոսքով՝ դա տեղի չի ունենա «ոչ մի պարագայում»։
    21:01
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Բախվել են «Opel Zafira»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր
    Այսօր՝ մարտի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին, Լերմոնոտովո գյուղի մոտ բախվել են 52-ամյա Ասադով Հ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 50-ամյա Արամ Գ․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաների, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ։
    20:55
    17.03.26
    Ավելին
  • Հայաստան
    Գյումրին պահանջում է ազատել կալանքից Սրբազանին. արքեպիսկոպոսը դատի է տվել կարգալույծ քահանային
    Շիրակի թեմում 9 ամիս է՝ չեն լսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը: Հայ Առաքելական եկեղեցու՝ Շիրակի թեմի մի խումբ հավատացյալներ պատրաստվում են նամակով դիմել վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց հոգևոր առաջնորդին թույլատրեն առաջվա պես պատարագ մատուցել: Վաղն է Միքայել սրբազանի հերթական դատական նիստը:
    20:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Զգուշացե՛ք. 5G անվան տակ զեղծարարությունների նոր ալիք
    Մի՛ տեղադրեք անծանոթ հավելվածներ անծանոթ անձանց հորդորով:
    20:36
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում է
    Հայլուր 20։30 Իրանի ամենաուժեղ մարդուն սպանե՞լ են. Թեհրանը դեռ լռում է
    20:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենը հրաժարական է տվել՝ պայմանավորված Իրանի դեմ պատերազմով
    ԱՄՆ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Ջոզեֆ Քենթը հրաժարական է տվել՝ հայտարարելով, որ Իրանն ԱՄՆ-ի համար անմիջական վտանգ չէր ներկայացնում։
    20:19
    17.03.26
    Ավելին
  • Հասարակական
    Դաժանաբար ծեծված 1-ամյա տղայի կյանքի համար պայքարում են բժիշկները. ի՞նչ շշուկներ են պտտվում քաղաքում
    1 տարեկան երեխայի նկատմամբ բռնությունը ոչ թե պատահականության հետևանք է եղել, այլ դիտավորություն, հաստատել է ներքին գործերի նախարարը: Արփինե Սարգսյանի պնդմամբ՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է:
    20:15
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Տեր կանգնե՛ք ձեր պատմությանն ու Սահմանադրությանը, թույլ չտաք, որ ՀՀ-ն վերածվի օտարի կամակատար վասալի․ Ռոբերտ Ամստերդամ
    «Որպես Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան՝ խստագույնս դատապարտում եմ Եվրոպական խորհրդարանում Փաշինյանի հնչեցրած զրպարտությունները։
    20:05
    17.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Երիտասարդները չեն ուզում ամաչել երկրի համար և Ռոբերտ Քոչարյանին են ընտրում
    «Հայլուր»-ի տեսախցիկի առաջ բազմաթիվ երիտասարդներ երեկ ասել են, որ սպասում են Ռոբերտ Քոչարյանի վերադարձին, որովհետև չեն ուզում ամաչել աշխարհում՝ որպես հայ ներկայանալիս:
    20:00
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում
    Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անկարայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացում։ «Այսօր ցերեկը՝ մինչ մեր մամուլի ասուլիսը, ես հեռախոսազրույց ունեցա իմ գործընկերոջ՝ հարգարժան Սերգեյ Լավրովի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայի հնարավոր ներդրումը բանակցային գործընթացում»,- հայտարարել է Ֆիդանը երեքշաբթի օրը Անկարայում՝ Կանադայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
    19:54
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը հուշգիր են ստորագրել
    Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Օմանի ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդինը ստորագրել են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու մասին փոխըմբռնման հուշգիր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
    19:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Ձեր բոտեքսավոր տերերի սեռական կողմնորոշումները թողել, ընտրություն եք վերլուծում․ Նարեկ Մանթաշյան
    Նիկոլի դեմ պայքարում Antinikol, ֆեյսբուքյան գրառումից անդին չանցած լակոտները ակտիվացել են, լեզուներն էլ ոտների տակ: Ձեր բոտեքսավոր տերերի սեռական կողմնորոշումները թողել, ընտրություն եք վերլուծում:
    19:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Շնորհավորանք՝ հարվածների ֆոնին. Նեթանյահուն դիմել է իրանցիներին Ալի Խամենեիի սպանությունից հետո
    Փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել երկրի խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են իսլամական հանրապետությունից։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։
    19:16
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են համագործակցության հեռանկարները
    Օման պաշտոնական այցի շրջանակներում մարտի 17-ին Մասկատում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Օմանի միջև համագործակցության զարգացման հարցերի լայն շրջանակ։ Օմանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել ՀՀ ԱԳ նախարարի որոշումն այցելել Մասկատ՝ չնայած տարածաշրջանային ներկային բարդ իրավիճակին՝ այցը որակելով որպես պատմական։ Արարատ Միրզոյանն իր երախտագիտությունն է հայտնել այցի կազմակերպման և հատկապես ՀՀ ռեզիդենտ դեսպանության բացման հարցում ցուցաբերած պատրաստակամության և աջակցության համար՝ ընդգծելով, որ այցն արտացոլում է ՀՀ մեծ հետաքրքրությունը զարգացնել բազմաշերտ հարաբերություններ Օմանի և ընդհանուր առմամբ տարածաշրջանի երկրների հետ։ Զրուցակիցները երկուստեք ընդգծել են, որ Օմանում ռեզիդենտ դեսպանության բացման ՀՀ որոշումը կարևոր հանգրվան է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման ճանապարհին։ Հայաստանի և Օմանի միջև երկկողմ օրակարգի բովանդակային հարստացման և առկա ներուժի լիարժեք իրացման նպատակով Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ Այս համատեքստում մտքեր են փոխանակվել տնտեսության, առևտրի, կրթության, մշակույթի ոլորտներում իրավապայմանագրային դաշտի ընդլայնման և կոնկրետ նախաձեռնությունների կյանքի կոչման ուղղությամբ։ Մարդկանց միջև շփումների խթանման համատեքստում ընդգծվել է մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին կայացված որոշման, ինչպես նաև մշտական հիմունքներով ուղիղ չվերթների գործարկման կարևորությունը։ Հանդիպմանը նախարար Միրզոյանն իր երախտիքն է հայտնել փետրվարի 28-ից գործարկված Մասկատ-Երևան ութ ուղիղ չվերթների կազմակերպման հարցում արդյունավետ փոխգործակցության համար, որոնց միջոցով ՀՀ է վերադարձել շուրջ 550 ՀՀ քաղաքացի։ Արարատ Միրզոյանը և Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ, որի հանգուցալուծման հարցում ընդգծվել է դիվանագիտությանն առաջնահերթություն տալու կարևորությունը։ Մտահոգություն է արտահայտվել քաղաքացիական օբյեկտների խոցման և դրա հետևանքով գրանցված զոհերի առնչությամբ։ Ընդգծելով խաղաղության կարևորությունը՝ նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալիզացմանն ուղղված քայլերը: Նախարար Միրզոյանը գրառում է կատարել Օմանի ԱԳՆ պատվավոր հյուրերի մատյանում. «Ինձ համար մեծագույն պատիվ է լինել Հայաստանի Հանրապետության առաջին ԱԳ նախարարը, ով այցելել է Օմանի Սուլթանություն՝ մի երկիր, որը խորապես հավատում է դիվանագիտությանը և հանդես է գալիս որպես խաղաղության ջատագով»։
    19:05
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական նախկին փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը․ Armlur
    Ըստ ներկայացված տվյալների՝ Կարեն Գրիգորյանը ունի անշարժ գույք Արմավիրի մարզի Փարաքար համայնքում։ Մասնավորապես՝ նա համատեղ սեփականությամբ ունի հողամաս, որը ձեռք է բերվել դեռևս 2000 թվականին։ Բացի այդ, նույն համայնքում առկա է համատեղ սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ տնտեսական շինություններով, ձեռք բերված 2012 թվականին։
    18:56
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
    Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մարգարյան փողոցում: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Մասնավորապես, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի:
    18:52
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Սա՞ է «խաղաղության» դարաշրջանը. Տաթև Հայրապետյանը՝ Բաքվում անցկացված հակահայկական սեմինարի մասին
    «Ադրբեջանի պետական լրատվական «Ազերթաջ» գործակալությունը հայտնում է, որ սեմինարի հիմնական նպատակն էր ուսանողներին մանրամասն բացատրել Ադրբեջանում և տարածաշրջանում հայկական ազգայնականության ձևավորման փուլերը, դրա գաղափարախոսական հիմքերը և պատմաքաղաքական համատեքստը, ինչպես նաև գնահատել տարածաշրջանում 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը միջազգային մակարդակով»։
    18:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Սամվել Կարապետյանի կալանքը մեկ ամսով երկարաձգելու որոշումը բողոքարկվելու է
    Դատական նիստի ընթացքում, նույնիսկ հղում տալով Գործադիր իշխանության ղեկավարի հրապարակավ խոսքին, խնդրեցի, որ Դատարանը ուղիղ արձանագրի տեսաուղերձների հրապարակման, կամ Ֆեյսբուքյան ուղիղ եթերի թույլատրելիությունը: Դատարանի դիրքորոշումից հետևում է, որ բոլոր այն պաշտոնատար անձինք, որոնք պնդում էին, որ Սամվել Կարապետյանի կողմից տեսաուղերձներ հրապարակելու սահմանափակում չկա՝ ուղիղ ստում էին:
    18:39
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հայլուր
    Հայլուր 18։30 Դաժանաբար ծեծված երեխայի կյանքը դեռ վտանգված է.սարսափելի շշուկներ են տարածվել քաղաքում
    Հայլուր 18։30 Դաժանաբար ծեծված երեխայի կյանքը դեռ վտանգված է.սարսափելի շշուկներ են տարածվել քաղաքում
    18:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ կիրառվել է «Airdrop scam» մեթոդը
    Քրեական ոստիկանության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն էին ստացել հանցավոր գործունեությամբ զբաղվող մի խումբ անձանց վերաբերյալ, որոնք նախնական համաձայնությամբ և դերերի հստակ բաշխմամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, համացանցային զանգերի միջոցով իրականացնում էին լայնամասշտաբ հափշտակություններ։ Ստացված տեղեկությունների համակողմանի վերլուծության հիման վրա՝ նախաքննական մարմին է ներկայացվել հանցագործության մասին հաղորդում, նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 9-ին Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի և Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության վարչությունների ծառայողները համատեղ խուզարկություն են իրականացրել Երևանի Դավթաշեն թաղամասի առանձնատներից մեկում։
    18:25
    17.03.26
    Ավելին