Լրահոս

2026-03-18
2026-03-17
  • Img default alt hy
    Իրավական
    5 երեխաների ներկայությամբ ձերբակալել են արցախցի զnհված զինծառայողի քրոջը․ փաստաբան
    Այս մասին ահազանգում է փաստաբան Ռոման Երիցյանը։
    23:57
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են կանչել
    «Ընտրություններին ընդառաջ ՔՊ-ական ռեժիմը որոշել է լռեցնել ազատ մամուլին: Դեռ ամիսներ առաջ լուրեր էին շրջանառվում, որ ընտրությունների նախաշեմին մի քանի ազատ լրատվամիջոցի խմբագիր հայտնվելու է իրավապահների թիրախում, և նրանցից մեկը լինելու է «Հրապարակի» խմբագիրը, ով մշտապես քննադատում է գործող իշխանություններին:
    23:53
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու դի
    ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում սպանության (հանկարծամահության) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այն նախաձեռնվել է մարտի 12-ին՝ Երևանի Կիևյան փողոցի 7-րդ շենքի թիվ 27 մսուր-մանկապարտեզում Երևանի բնակիչ 67-ամյա Վ․ Գ․-ի դին հայտնաբերելու փաստով։ Այդ օրը ժամը 23։30-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության թիվ 23 բժիշկների խումբը կանչով ժամանել է նշված հասցե, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը աշխատում էր նշված մանկապարտեզում որպես պահակ։
    23:45
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Հայաստանի ներկայիս իշխանությունները գնում են ՀՀ ապամոնտաժման՝ մեր երկիրը վերածելով «Արևմտյան Ադրբեջանի». Աբովյան
    - Մեզ (այսինքն ադրբեջանցիների) համար կարևոր չէ, թե ինչպես է կոչվում «Զանգեզուրի միջանցքը»․ հայերը թող ինչպես ուզում են կոչեն՝ թեկուզ TRIPP, թեկուզ ճանապարհ։ Դա կարևոր չէ։ Գլխավորը այն է, որ «միջանցք» բառը մեզ հաջողվել է ամրագրել միջազգային բառապաշարում և ըստ էության մենք հասանք նրան։ որ ադրբեջանցիները կհասնեն Նախիջևան Հայաստանի տարածքով այնպես ,ինչպես մենք ենք (այսինքն ադրբեջանցիները) ուզում ։
    23:32
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Զելենսկին ռազմաճակատում տիրող իրավիճակն անվանել է «շատ ծանր»
    Վլադիմիր Զելենսկին շատ ծանր է անվանել իրավիճակը ռազմաճակատում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար դժվարություններ է բերում։ «Շատ ծանր իրավիճակ է, և, իհարկե, մենք ամեն օր բախվում ենք դժվարությունների»,- նշել է Ուկրաինայի նախագահը Jerusalem Post թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ նկարագրել իրավիճակը մարտի դաշտում։ Ռուսաստանը բազմիցս հայտնել է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, այդ թվում՝ մասնակցում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, մինչդեռ կիևյան վարչակարգի՝ բանակցելու ցանկությունը հարցականի տակ է։ Կրեմլում նշել են, որ Կիևի համար ժամանակն է սկսել բանակցությունները։
    23:26
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Իրանական հետախուզությունը հայտարարել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին
    Գործակալությունը նշում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են Իսրայելի տարածքի խորքում, մի քանի ժամ առաջ սպանվել է Իսրայելի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։
    23:18
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Իրանի ԻՀՊԿ-ն հաստատել է «Բասիջ» ստորաբաժանման հրամանատար Ղոլամրեզա Սոլեյմանիի uպանության լուրը
    Սոլեյմանին զոհվել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։
    23:07
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Եվրոպական իշխող էլիտան ագրեսորների հետ «նույն նավակի մեջ է». Զախարովա
    «Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային նախորդած ժամանակահատվածում հենց եվրոպական կառավարություններն են խոչընդոտել դիվանագիտական լուծումների որոնմանը, «յուղ լցրել կրակի վրա», մանիպուլացրել իրավական ասպեկտները՝ իբր «սնեփբեք» (snapback) մեխանիզմը գործարկելու նպատակով, և սրել լարվածությունը։ Հիմա էլ ձևացնում են, թե իրենք «մի կողմ քաշված են»։ Չի՛ ստացվի»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։
    22:57
    17.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Ռուսները նոր բնակավայրեր են գրավել. ուկրաինացիների 61 տոկոսը կողմ է խաղաղության համաձայնագրին
    Մերձավորարևելյան մարտերի պատճառով հետաձգված ռուս-ուկրաինական բանակցությունների ճակատագիրն ավելի է մշուշվում: Բանակցային միջնորդ Միացյալ Նահանգների վերջին հայտարարությունները հիմք են տալիս պնդելու, որ Ուկրաինան այլևս ռազմավարական արժեք չունի Վաշինգտոնի համար: Թրամփը հայտարարել է, որ կարիք չունի համագործակցելու Եվրոպայի հետ Ուկրաինայի հարցում, քանի որ հակամարտությունը ամերիկյան տարածքից հազարավոր մղոններ հեռու է:
    22:47
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Մահացել է Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլիա II-ը
    Այսօր` մարտի 17-ին առավոտյան հայտնի էր դարձել, որ առողջական վիճակի վատթարացման պատճառով Կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը հոսպիտալացվել է:
    22:36
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    Փաշինյանի բաժանած կրծքանշանները մատակարարել է ժամանակին անբարեխիղճ մրցակցության համար տուգանված ընկերությունը. Factor. am
    Շուրջ կես ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը հանգստյան օրերին շրջում է ՀՀ մարզերում և ՔՊ ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում իրեն հանդիպած բոլոր քաղաքացիներին Հայաստանի քարտեզի տեսքով կրծքանշան բաժանում։ Factor TV-ն փորձել է պարզել, թե այդ կրծքանշաններն ինչ միջոցներով են ձեռք բերվել։ Լրատվամիջոցի գրավոր հարցմանն ի պատասխան ՔՊ-ից հայտնել են, որ դրանց համար վճարում է կուսակցությունը։ Միաժամանակ, Փաշինյանի ղեկավարած ուժից խուսափել են գների վերաբերյալ տեղեկություններ տրամադրել՝ հետևյալ հիմնավորմամբ. «Այս պահին չենք կարող նշել, թե որքան կարժենա կրծքանշանների ընդհանուր պատվերի արժեքը։ Ըստ մատակարարող ընկերության՝ արժեքը կախված է լինելու պատվերի քանակից, որը դեռ չենք հայտնել։ Մինչ այս պահը պատվիրվել է 2000 կրծքանշան։ Թիվը բնականաբար մեծանալու է»։ Կրծքանշանները ՔՊԿ-ին մատակարարում է «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը՝ պայմանագրի շրջանակներում։ Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Դոմինո վիդեո փրադաքշն» ընկերությունը պատկանում է Աշոտ Առաքելյանին։ 130 մլն 569 հազար 600 դրամի շրջանակներում այս ընկերությունը կազմակերպել էր նաև «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը, որը իրականացվում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսավորմամբ։ Աշոտ Առաքելյանին է պատկանում նաև «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն։ Նախկինում Աշոտ Առաքելյանի ընկերությունը պատասխանատվության է ենթարկվել հակամրցակցային գործունեության պատճառով․ դեռևս 2013-ին Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ին տուգանել է տարեկան հասույթի 1%-ի չափով՝ անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար։ Հանձնաժողովին դիմել էր «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ի նախկին համահիմնադիր Արամ Հարությունյանը՝ հայտնելով, որ 2009 թվականին իր, Ֆրանսիայի քաղաքացի Սևակ Սերոբյանի և Աշոտ Առաքելյանի կողմից ստեղծվել է «Դոմինո Վիդեո Փրոդաքշն» ընկերությունը՝ համապատասխանաբար 34%, 33% և 33% բաժնեմասերով: 2013-ի փետրվարին Աշոտ Առաքելյանը ստեղծել է «Դոմինո Փրոդաքշն» ՍՊԸ-ն և «Դոմինո Վիդեո Փրոդաքշնի» կատարած բոլոր գործերն ու մրցանակները վերագրել է իր ընկերությանը: Հանձնաժողովն էլ որոշել էր տուգանել Առաքելյանի ընկերությանը։ Այժմ, ըստ ռեգիստրի, «Դոմինո Վիդեո Փրոդաքշն»-ն ամբողջությամբ պատկանում է Աշոտ Առաքելյանին։
    22:30
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Ֆրանսիան չի բացառում Ուկրաինայի հարցով Ռուսաստանի հետ ԵՄ երկխոսության հնարավորությունը
    «Ինչ վերաբերում է Կրեմլի հետ քննարկումներ վարելուն, ապա մենք չենք կարող բացառել նման հնարավորությունը՝ հաշվի առնելով, որ մենք հիմնական օգնականն ենք, որի վրա հենվում է Ուկրաինան»,- ասել է Բարոն։
    22:15
    17.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Գզոյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո գիտնականները «բոլոր հարցերը» քննարկել են ԿԳՄՍՆ-ում
    Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային փոփոխությունից հետո ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ է հանդիպել ԿԳՄՍ նախարարը: Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում, ըստ էության, հրաժարվել է ասել, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից հեռացման պատճառ անվանել Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության ձգձգումը, եթե ավելի ուշ Փաշինյանն ինքն է հաստատել, որ Գզոյանը հեռացել է իր ուղիղ ցուցումով, քանի որ հանդգնել է Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրել հայերի ջարդերի մասին պատմող մի գիրք:
    22:04
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    Թրամփը բացառել է «վիետնամական սցենարի» կրկնությունը Իրանում
    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանում վիետնամական սցենարի կրկնության հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ հնարավոր ցամաքային գործողությունը չի վերածվի ձգձգվող հակամարտության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ո՛չ, ես դրանից չեմ վախենում։ Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտավախություն ունի, որ Իրանի հետ հակամարտությունը կվերածվի «երկրորդ Վիետնամի»։ Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողության պլաններ ունի։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտարարել էր, որ ամերիկյան առաջնորդը չի բացառում զինվորականների ուղարկումը Իրան։ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
    21:54
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Հասարակական
    Փառք եմ տալիս Աստծուն, որ Մկրտիչ Սրբազանի տնային կալանքը վերացվեց. Սամվել դպիր Գրիգորյան
    Որպեսզի անցնելով այս ժամանակավոր փորձության բովով` Տիրոջով ավելի զորացած, ավելի կոփված, ավելի գոտեպնդված վերադառնա իր հոգևոր խնամատարության տակ գտնվող Արագածոտնի թեմ, ժողովի իր տիրանվեր, ուխտապահ հոգևոր դասը, կրկին հովվի իրեն վստահված հոտն ու առաջնորդի հոգու փրկության ճանապարհով դեպի երկնային Արքայության անճառ շավիղները:
    21:42
    17.03.26
    Ավելին
  • Միջազգային
    Պատերազմը դադարեցնելու ԱՄՆ առաջարկը Իրանը մերժե՞լ է. ուժգին հարվածները շարունակվում են
    Իրանի առաջնորդ Այաթոլլահ Մոջթաբա Խամենեին մերժել է Միացյալ Նահանգների հրադադարի առաջարկները, որոնք երկու միջնորդների միջոցով է Թեհրան ուղարկել Վաշինգտոնը: «Իրանի դեմ պատերազմը երկար չի տևի»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ գրեթե բացառելով, որ այս շաբաթ կավարտվեն ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում:
    21:35
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԵՄ երկրները մերժել են Թրամփին. Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը մնում է անորոշ
    Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի օրը կոչ է արել այլ երկրներին, որոնց տնտեսությունները շատ ավելի մեծ կախվածություն ունեն Հորմուզի նեղուցից, քան ամերիկյանը, «գալ և օգնել» նավագնացության անվտանգության ապահովման հարցում:
    21:23
    17.03.26
    Ավելին
  • Img default alt hy
    Քաղաքական
    «Սամվել Կարապետյանը հուսալի մարդ է, համախմբող առաջնորդ». Մամիկոն Ասլանյանը միանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը
    Այսօր ես այդ մեծ հույսը տեսնում եմ Սամվել Կարապետյանի անձի և նրա ծրագրերի մեջ։ Այն տարածաշրջանում, որտեղ ես ապրել եմ, բոլորը գիտեն և տեսել են Կարապետյանների կատարած գործերը։ Այս ծրագրերում ես տեսնում եմ վանաձորցու, լոռեցու և հայաստանցու ապագան։ Ես այս ճանապարհին միացել եմ շատ ավելի վաղ, երբ դեռ չկար քաղաքական հաշվարկ, չկար ձևավորված թիմ։ Ես տեսել եմ այս գործընթացը ներսից։
    21:15
    17.03.26
    Ավելին
  • Քաղաքական
    Եվրոպական շտապօգնություն Փաշինյանին՝ «պայքար հիբրիդային սպառնալիքի դեմ» փաթեթավորմամբ
    Եվրամիությունը, որ պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, մտադիր է նաև հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկել մեր երկիր: Մեկ շաբաթ առաջ էր Փաշինյանը Եվրախորհրդարանից իր այս ելույթում, ըստ էության, Եվրոպայի օգնությունը խնդրել՝ ընտրություններից առաջ ինչ-որ արտաքին ուժերի ազդեցություն զսպելու համար:
    21:09
    17.03.26
    Ավելին