Լրահոս
Միջազգային
23:18
17.03.26
778

Իրանական հետախուզությունը հայտարարել է Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի սպանության մասին

Img default alt hy

Իրանական հետախուզությունը պնդում է, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյայի վերացման հաջող գործողություն է իրականացրել։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է «Fars» գործակալությունը։

Գործակալությունը նշում է, որ իրանական հատուկ նշանակության ուժերի գործողությունների արդյունքում, որոնք իրականացվել են Իսրայելի տարածքի խորքում, մի քանի ժամ առաջ սպանվել է Իսրայելի անվտանգության ուժերի բարձրաստիճան աշխատակիցներից մեկը։

«Ոչնչացման գործողությունը հաջողությամբ է իրականացվել»,- ասված է ԻՀՊԿ հետախուզության X-ի հրապարակման մեջ։