Լրահոս
Միջազգային
21:54
17.03.26
295

Թրամփը բացառել է «վիետնամական սցենարի» կրկնությունը Իրանում

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել է Իրանում վիետնամական սցենարի կրկնության հնարավորությունը՝ վստահություն հայտնելով, որ ԱՄՆ հնարավոր ցամաքային գործողությունը չի վերածվի ձգձգվող հակամարտության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ո՛չ, ես դրանից չեմ վախենում։ Ես ընդհանրապես ոչնչից չեմ վախենում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա մտավախություն ունի, որ Իրանի հետ հակամարտությունը կվերածվի «երկրորդ Վիետնամի»։

Ավելի վաղ Թրամփը հրաժարվել էր հայտնել՝ արդյոք ԱՄՆ-ն Իրանում ցամաքային գործողության պլաններ ունի։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լևիթը հայտարարել էր, որ ամերիկյան առաջնորդը չի բացառում զինվորականների ուղարկումը Իրան։

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, այդ թվում՝ Թեհրանին. հաղորդվում է ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում զոհերի մասին։ Իրանը պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքի տարածաշրջանում ԱՄՆ ռազմական օբյեկտներին։