Լրահոս
Միջազգային
21:23
17.03.26
144

ԵՄ երկրները մերժել են Թրամփին. Հորմուզի նեղուցի ապաշրջափակումը մնում է անորոշ

Img default alt hy

ՆԱՏՕ-ի անդամ երկրների հրաժարումը՝ օգնել ԱՄՆ-ին Հորմուզի նեղուցում նավագնացության ապաշրջափակման հարցում, կապված է Իրանի դեմ իրականացված գործողության վերաբերյալ որևէ նախազգուշացման բացակայության հետ։ Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, նրա խոսքերը մեջբերում է Yle-ն։

«Եթե գործընկերներին նախապես չեն տեղեկացնում և չեն զգուշացնում սպասվող իրադարձությունների մասին, մոտեցումն այլ է լինում»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։

Ֆինլանդիայի առաջնորդը հավելել է, որ Հելսինկին «չունի այնպիսի տեխնիկա, որը հնարավոր կլիներ ուղարկել» Մերձավոր Արևելք:

Սպիտակ տան ղեկավարը երկուշաբթի օրը կոչ է արել այլ երկրներին, որոնց տնտեսությունները շատ ավելի մեծ կախվածություն ունեն Հորմուզի նեղուցից, քան ամերիկյանը, «գալ և օգնել» նավագնացության անվտանգության ապահովման հարցում:

Ավելի վաղ Թրամփը դիմել էր Չինաստանին, Ֆրանսիային, Ճապոնիային, Հարավային Կորեային, Մեծ Բրիտանիային և այլ երկրների՝ խնդրելով նավեր ուղարկել Հորմուզի նեղուց՝ նավագնացությունը վերականգնելու համար։ ԵՄ երկրներն արդեն պատասխանել են մերժմամբ։

Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին գրեթե դադարել է նավագնացությունը Հորմուզի նեղուցով, որը Պարսից ծոցի երկրներից համաշխարհային շուկա նավթի և հեղուկացված բնական գազի մատակարարման հիմնական երթուղին է։ Իսկ ապահովագրողները, անվտանգության սպառնալիքների աճի ֆոնին, սկսել են բարձրացնել վճարները և վերանայել ապահովագրական ծածկույթը։