Լրահոս
Քաղաքական
22:04
17.03.26
143

Գզոյանի սկանդալային պաշտոնանկությունից հետո գիտնականները «բոլոր հարցերը» քննարկել են ԿԳՄՍՆ-ում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի սկանդալային փոփոխությունից հետո ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ է հանդիպել ԿԳՄՍ նախարարը:

Ժաննա Անդրեասյանը խորհրդարանում, ըստ էության, հրաժարվել է ասել, թե ինչու է իր ղեկավարած նախարարությունը Էդիտա Գզոյանի՝ աշխատանքից հեռացման պատճառ անվանել Ցեղասպանության հուշահամալիրի շինարարության ձգձգումը, եթե ավելի ուշ Փաշինյանն ինքն է հաստատել, որ Գզոյանը հեռացել է իր ուղիղ ցուցումով, քանի որ հանդգնել է Միացյալ Նահանգների փոխնախագահին նվիրել հայերի ջարդերի մասին պատմող մի գիրք: