Լրահոս
Միջազգային
22:57
17.03.26
587

Եվրոպական իշխող էլիտան ագրեսորների հետ «նույն նավակի մեջ է». Զախարովա

Img default alt hy

Հենց եվրոպացիներն են խոչընդոտել Մերձավոր Արևելքում դիվանագիտական լուծումների որոնմանը. եվրոպական իշխող էլիտան ԱՄՆ-ի և Իսրայելի հետ, որոնք ագրեսիա են իրականացնում Իրանի դեմ, գտնվում է «նույն նավակի մեջ»։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Իսլամական Հանրապետության դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային նախորդած ժամանակահատվածում հենց եվրոպական կառավարություններն են խոչընդոտել դիվանագիտական լուծումների որոնմանը, «յուղ լցրել կրակի վրա», մանիպուլացրել իրավական ասպեկտները՝ իբր «սնեփբեք» (snapback) մեխանիզմը գործարկելու նպատակով, և սրել լարվածությունը։ Հիմա էլ ձևացնում են, թե իրենք «մի կողմ քաշված են»։ Չի՛ ստացվի»,- ասված է գերատեսչության կայքում հրապարակված Զախարովայի մեկնաբանության մեջ։

«Եվրոպական իշխող էլիտան ագրեսորների հետ «նույն նավակի մեջ է»»,- ընդգծել է նա։