Լրահոս
Միջազգային
23:26
17.03.26
467

Զելենսկին ռազմաճակատում տիրող իրավիճակն անվանել է «շատ ծանր»

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին շատ ծանր է անվանել իրավիճակը ռազմաճակատում՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր օրն Ուկրաինայի համար դժվարություններ է բերում։

«Շատ ծանր իրավիճակ է, և, իհարկե, մենք ամեն օր բախվում ենք դժվարությունների»,- նշել է Ուկրաինայի նախագահը Jerusalem Post թերթին տված հարցազրույցում՝ ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ նկարագրել իրավիճակը մարտի դաշտում։

Ռուսաստանը բազմիցս հայտնել է Ուկրաինայի հարցով խաղաղ կարգավորման պատրաստակամության մասին, այդ թվում՝ մասնակցում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության պլանի քննարկմանը, մինչդեռ կիևյան վարչակարգի՝ բանակցելու ցանկությունը հարցականի տակ է։ Կրեմլում նշել են, որ Կիևի համար ժամանակն է սկսել բանակցությունները։