Լրահոս
Հայաստան
20:45
17.03.26
117

Գյումրին պահանջում է ազատել կալանքից Սրբազանին. արքեպիսկոպոսը դատի է տվել կարգալույծ քահանային

Շիրակի թեմում  9 ամիս է՝ չեն լսել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի քարոզը: Հայ Առաքելական եկեղեցու՝ Շիրակի թեմի մի խումբ հավատացյալներ պատրաստվում  են նամակով դիմել վերաքննիչ դատարանի դատավորներին, որ իրենց հոգևոր առաջնորդին  թույլատրեն  առաջվա պես պատարագ մատուցել: Վաղն է  Միքայել սրբազանի  հերթական դատական նիստը: