Լրահոս
Միջազգային
19:54
17.03.26
97

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի շուրջ բանակցություններում

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Անկարայի հնարավոր ներդրումը Ուկրաինայի վերաբերյալ բանակցային գործընթացում։

«Այսօր ցերեկը՝ մինչ մեր մամուլի ասուլիսը, ես հեռախոսազրույց ունեցա իմ գործընկերոջ՝ հարգարժան Սերգեյ Լավրովի հետ։ Մենք քննարկեցինք Թուրքիայի հնարավոր ներդրումը բանակցային գործընթացում»,- հայտարարել է Ֆիդանը երեքշաբթի օրը Անկարայում՝ Կանադայի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։