Լրահոս
2026-03-17
-
ՀայլուրՀայլուր 15։30 Ի՞նչ կարևոր ուղերձներով ու համոզմունքով է ընտրապայքարը սկսում Ռոբերտ ՔոչարյանըՀայլուր 15։30 Ի՞նչ կարևոր ուղերձներով ու համոզմունքով է ընտրապայքարը սկսում Ռոբերտ ՔոչարյանըԱվելին15:3017.03.26 -
ՏարածաշրջանԱՄՆ-ն և Իսրայելը հարվածել են Թեհրանի կենտրոնին. կան զոհեր․ SNNԸստ հաղորդվող տեղեկությունների՝ հարվածը հասցվել է Թեհրանի կենտրոնում՝ շուկայի հարևանությամբ գտնվող Մուստաֆա Խոմեյնի փողոցին: Հարձակման հետևանքով մի քանի մարդ է զոհվել, վնասվել են մի քանի ավտոմեքենաներ:Ավելին15:2217.03.26 -
ՔաղաքականՍտատուս քվոյի փոփոխության մեջ ենթադրվում է մեկընդմիշտ վերջ տալ Իրանի մեկուսացմանը․ Վարդան ՈսկանյանԱյս առումով իրանական երկարաժամկետ ռազմավարությունը ոչ միայն նախատեսում է ներկա մարտահրավերի չեզոքացում և մինչև պատերազմը եղած ստատուս քվոյի վերականգնում, այլ այդ ստատուս քվոյի փոփոխություն հօգուտ Իրանի՝ որքանով, որ դա հնարավոր կլինի։Ավելին15:1517.03.26 -
Հասարակական«Ձեզ բարեպաշտ քրիստոնյայի տեղ մի՛ դրեք». Տեր Զարեհը՝ ուրիշների դժբախտության հաշվին «լավ ապրողների» մասինԵթե հեթանոսություն չէ, ապա ի՞նչ է։ Երբ ասում ես, թե որ Արցախը պետք է ուրանայիր, ապա ինչու այդքան երիտասարդների մահվան ուղարկեցիր, ասում է, թե բա իրենք զոհվեցին, որ մենք այսօր լավ ապրենք։ Իրենց լավ ապրելու մոլուցքը շատ նման է հեթանոս մարդու կռապաշտ ծեսին։Ավելին15:0017.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան ժամանակի ընթացքում կվերադառնա ԱՊՀ. Սերգեյ Լեբեդև2014 թվականին բազմիցս տեղեկություններ են հայտնվել Համագործակցությունից Ուկրաինայի հնարավոր դուրս գալու մասին, սակայն երկիրը պաշտոնական հայտ չէր ներկայացրել: 2018 թվականի մայիսին Ուկրաինան որոշում կայացրեց դադարեցնել մասնակցությունը ԱՊՀ համակարգող խորհուրդներին, իսկ նույն տարվա օգոստոսին փակեց իր ներկայացուցչությունը կազմակերպության կանոնադրական մարմիններում: 2019 թվականից սկսած՝ Ուկրաինան դուրս է եկել Համագործակցության շրջանակներում գործող մի շարք համաձայնագրերից:Ավելին14:5417.03.26 -
ԱշխարհԴերասան Ժան-Կլոդ Վան Դամը Վլադիմիր Պուտինին անվանել է իր լավ բարեկամը. SCMPԼրագրողները 1990-ականների մարտաֆիլմերի աստղից հարցազրույց են վերցրել Հոնկոնգում նրա կտավների ցուցահանդեսի ժամանակ։ Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքների քննադատությանը, ինչին դերասանը պատասխանել է, որ դա իրեն չի անհանգստացնում, և քննադատական դիտողությունները համեմատել է իր ֆիլմերի գրախոսականների հետ, որոնց մեջ, նրա խոսքով, եղել են և՛ լավերը, և՛ վատերը։ «Վան Դամը շարունակել է՝ մեջբերելով իր «լավ բարեկամին»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, դերասանի խոսքով, ասել է, թե Վան Դամի միջազգային փառքը բացատրվում է նրանով, որ «գործերն ավելի բարձր են խոսում, քան բառերը»,-գրում է թերթը։ 2016 թվականին TMZ պորտալին տված հարցազրույցում Վան Դամը հայտարարել էր, որ մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։ 2025 թվականին դերասանը ուղերձ էր ձայնագրել Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է գալ Ռուսաստան ու դառնալ խաղաղության դեսպան։ Վան Դամի կտավների ցուցահանդեսը, ով 2006 թվականից պարբերաբար բնակվում է Հոնկոնգում, տեղի է ունեցել մարտի 6-7-ը՝ Հոնկոնգի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում։Ավելին14:4217.03.26 -
ԻրավականԴատարանն անվավեր է ճանաչել Հանրային ռադիոյի տնօրենի որոշումը՝ լրագրող Ալիսա Գևորգյանին խիստ նկատողություն տալու մասինԱլիսա Գևորգյանի նկատմամբ կիրառվել էր կարգապահական տույժ՝ խիստ նկատողություն, Հովհաննես Իշխանյանի գրառմամբ ֆեյսբուքյան հարթակում կիսվելու համար։ Նրա նկատմամբ կիրառվել էր ևս մեկ կարգապահական տույժ՝ նկատողություն, Արամ Աբրահամյանի գրառմամբ կիսվելու համար, որը ևս դատարանի որոշմամբ ճանաչվել է անվավեր:Ավելին14:3717.03.26 -
Քաղաքական«Այլևս թույլ չենք լինելու». կնարկայացվի «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը«Ուժեղ խաղաղություն. Սամվել Կարապետյանի անվտանգության ծրագիրը: Չորեքշաբթի, ժամը՝ 13.00-ին: Այլևս թույլ չենք լինելու»,-նշված է տեսանյութում, որը վերնագրված է՝ շուտով:Ավելին14:2417.03.26 -
Հասարակական«Ամուսնացի՛ր, դուրդ չի գա՝ բաժանվի՛ր». Հայր Սուրբն անթույլատրելի է համարում ընտանիքի հանդեպ նման մոտեցումըԵկեղեցին ընտանիքն ընկալում է որպես փոքր եկեղեցի, այս մասին նշում է Մայր Աթոռի Քարոզչական կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։Ավելին14:1017.03.26 -
ՀասարակականՀրատապ անհրաժեշտ են դեղորայք և բժշկական պարագաներ. ՀՀ-ում Իրանի դեսպանատան հայտարարությունը«Ի պատասխան Հայաստանում բնակվող բազմաթիվ հայրենակիցների, ինչպես նաև հայ բարեկամների կողմից ֆինանսական և մարդասիրական (հատկապես դեղորայք) օգնություն տրամադրելու վերաբերյալ բազմսթիվ զանգերի՝ սույնով տեղեկացնում ենք որ, որ Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկ» ընկերությունը իր պատրաստակամությունն է հայտնել հրատապության կարգով ստանալու ցանկացած անհրաժեշտ դեղորայք և բժշկական պարագաներ անհատներից, ինչպես նաև մարդասիրական կազմակերպություններից, բժշկական սարքավորումների մատակարարներից, դեղագործական ընկերություններից և փրկարար կազմակերպություններից»,- նշված է դեսպանատան տարածած հայտարարության մեջ։Ավելին14:0017.03.26 -
ԻրավականՀայտնաբերվել է ավելի քան 12 կգ կանեփ. տանտերը ձերբակալվել էՄարտի 16-ին Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Այգեշատ գյուղի 68-ամյա բնակիչը տանը և հարակից շինություններում պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց։Ավելին13:5317.03.26 -
ՀայաստանՎերանորոգվել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմի մեքենաներըՔանի որ գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը, ենթադրվում է, որ մեքենաները սպասարկում են հենց վարչապետի աշխատակազմին: Վերանորոգման ենթակա է 3 «Տոյոտա քեմրի» և 3 «Լանդ Կրաուզեր Պրադո»: Մեկ այլ պայմանագրով էլ 1 մլն 500 հազար դրամ է տրամադրվել 3 «Վոլվո» մակնիշի մեքենաների վերանորոգման համար, գնումը կրկին վարչապետի աշխատակազմն է կատարել:Ավելին13:3017.03.26 -
ՏնտեսականԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողել՝ 6.50 տոկոսՄարտի 17-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 6․50%։ Այս մասին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից։Ավելին13:2517.03.26 -
ՄիջազգայինԼիբանանում իսրայելական հարվածների հետևանքով տեղահանվածների թիվը գերազանցել է մեկ միլիոնըԻսրայելական բանակը տարհանման նախազգուշացումներ է տվել հարավային Լիբանանի բնակիչներին։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ տեղահանված լիբանանցիները չպետք է վերադառնան իրենց տներ մինչև չերաշխավորվի Իսրայելի հյուսիսում գտնվող բնակիչների անվտանգությունը։Ավելին13:1617.03.26 -
ՔաղաքականՀայաստանը՝ Սիրիայի՞, թե՞ Լիբանանի ճանապարհով. ի՞նչ կլինի, եթե մեր տարածքում ամերիկյան օբյեկտներ հայտնվենԻսկ հիմա նայե՛ք տարածաշրջանի ամերիկյան բազաներին Իրանի հասցրած օդային հարվածների քարտեզին։ Եվ պատասխանե՛ք հարցին. եթե ԱՄՆ-ն չի կարողանում պաշտպանել սեփական ռազմաբազաներն ու իր պաշտոնական ռազմավարական դաշնակիցներին տարածաշրջանում, ապա ինչպե՞ս էր ԱՄՆ-ն պաշտպանելու Հայաստանին, որի հետ դաշնակցային պայմանագիր չունի, և որտեղ չկան ամերիկյան բազաներ։ Հը՞։Ավելին13:0517.03.26 -
ՀասարակականՀայցում եմ մեր ժողովրդի ներողամտությունը կամա թե ակամա ունեցածս սխալների և բացթողումների համար. Աբրահամ սրբազանՎերջին տարիներին, Հայ եկեղեցու հետ կապված 2025 թ. դեպքերից շատ ավելի առաջ, ես ﬕ քանի անգամ գրավոր և բանավոր, նաև Մայր Աթոռում ժողոﬖերի ժամանակ, դիﬔլ և բարձրաձայնել եմ, որ ցանկանում եմ հանգստյան կոչվել։Ավելին12:5717.03.26 -
ՄիջազգայինՈւկրաինան ստացել է ԵՄ-ին անդամակցելու պայմանների ամբողջական փաթեթը«Այսօր Բրյուսելում ուկրաինական պատվիրակությունը Եվրոպական միությունից ստացել է անդամակցության պայմանները վերջնական երեք բանակցային կլաստերների վերաբերյալ: Խոսքը 3-րդ՝ «Մրցունակություն և ներառական զարգացում», 4-րդ՝ «Կանաչ օրակարգ և կայուն կապեր» և 5-րդ՝ «Ռեսուրսներ, գյուղատնտեսություն և համախմբվածության քաղաքականություն» կլաստերների մասին է»,-գրել է նա իր Telegram-ալիքում: Ուկրաինայի կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ Կիևին պայմանների մի մասն արդեն ներկայացվել էր դեկտեմբերին: Սվիրիդենկոն պարզաբանել է, որ երկիրն այժմ ունի «պայմանների ամբողջական փաթեթը, որոնց կատարումն անհրաժեշտ է ԵՄ անդամակցության համար՝ պատմության մեջ առաջին անգամ»: Ավելի վաղ եվրոպական և եվրոատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Տարաս Կաչկան հայտարարել էր, որ ԵՄ մի շարք երկրներ կարծում են, թե Ուկրաինան պետք է բարեփոխումներ իրականացնի և «սպասի» 20 տարի, նախքան կդառնա համայնքի լիիրավ անդամ։ Նա նաև ասել է, որ Գերագույն ռադան պետք է ընդունի շուրջ 300 օրենք, որպեսզի երկիրն ընդունվի Եվրոպական միություն, սակայն դրա համար անհրաժեշտ է ուկրաինական խորհրդարանի բնականոն աշխատանքը։ Կաչկան հավելել է, որ եվրոինտեգրման շրջանակներում Կիևի համար կան նաև այլ բարդ հարցեր, օրինակ՝ ԵՄ ընդհանուր գյուղատնտեսական քաղաքականությանը հարմարվելու փորձը։ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններն ուղղված են թեկնածու երկրի ողջ օրենսդրության համապատասխանեցմանը Եվրոպական միության օրենսդրությանը։ Սովորաբար դրանք տևում են ավելի քան 10 տարի, և այս գործընթացի համար խիստ ժամկետներ գոյություն չունեն։ Օրինակ՝ Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները սկսել է 2005 թվականին. այսպիսով, դրանք շարունակվում են արդեն 20 տարի՝ առանց այդ երկրի անդամակցության որևէ իրական հեռանկարի։ Եվրահանձնաժողովն առաջարկում էր Ուկրաինայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսել դեռևս 2024 թվականին, սակայն այդ ծրագրերը ձախողվեցին Հունգարիայի դիրքորոշման պատճառով։ Վլադիմիր Զելենսկին բազմիցս պնդել է, որ Կիևը պետք է անի հնարավոր ամեն ինչ, որպեսզի տեխնիկապես պատրաստ լինի Եվրոմիությանն անդամակցելուն մինչև 2027 թվականը։ Մարտի սկզբին ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարտա Կոսը հայտարարեց, որ Ուկրաինան չի կարողանա անդամակցել ԵՄ-ին մինչև 2027 թվականը՝ գոյություն ունեցող ընթացակարգի շրջանակներում։Ավելին12:5117.03.26 -
ՔաղաքականԵթե մարդկանց արտաքսում են, ուրեմն նրանք սփյուռք չեն. Զարեհ ՍինանյանԱյս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանը:Ավելին12:4617.03.26 -
ՔաղաքականԵՄ-ն գալիս է «պաշտպանելու» Փաշինյանի իշխանությունը․ քաղաքագետ«Եվրամիությունը Հայաստանի իշխանությունների խնդրանքով պատրաստվում է Երևան ուղարկել արագ արձագանքման խումբ՝ խորհրդարանական ընտրությունների ընթացքում հիբրիդային միջամտությունների դեմ պայքարելու նպատակով։ Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Կայա Կալլասը՝ ընդգծելով, որ «Եվրոպան չի թողնի Հայաստանին միայնակ արտաքին միջամտության դեմ պայքարում»։Ավելին12:4117.03.26