Լրահոս
Հայաստան
13:30
17.03.26
276

Վերանորոգվել են վարչապետ Փաշինյանի աշխատակազմի մեքենաները

Img default alt hy

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի մարտ ամսվա կատարած գնումներից News.5tv.am-ը տեղեկանում է, որ պետական բյուջեից 7 մլն 500 հազար դրամ է տրամադրվել 6 մեքենայի վերանորոգման համար։

Քանի որ գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը, ենթադրվում է, որ մեքենաները սպասարկում են հենց վարչապետի աշխատակազմին: 

Վերանորոգման ենթակա է 3 «Տոյոտա քեմրի» և 3 «Լանդ Կրաուզեր Պրադո»: Մեկ այլ պայմանագրով էլ 1 մլն 500 հազար դրամ է տրամադրվել 3 «Վոլվո» մակնիշի մեքենաների վերանորոգման համար, գնումը կրկին վարչապետի աշխատակազմն է կատարել: