Լրահոս
2026-03-17
-
ՔաղաքականՓաշինյանը իր կենցաղը մանրամասն ներկայացնում է, Դուք էլ ներկայացրեք. լրագրողը՝ Ժաննա ԱնդրեասյանինԼրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։Ավելին12:3417.03.26 -
ՀայլուրՀայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմըՀայլուր 12։30 Իրանն ուժգնացնում է հարվածները, Թրամփը խոստանում է շուտով ավարտել պատերազմըԱվելին12:3017.03.26 -
Իրավական«Արմենիա» ԲԿ-ի բժշկուհին օժանդակել է ազգականին՝ երիկամն ապօրինի իրացնելունՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ն 2022 թվականի նոյեմբերից մինչև 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում օժանդակել է իր ազգական Գ․Ս․-ին՝ նրա օրգանը՝ երիկամը, 40-60 հզր ԱՄՆ դոլարի դիմաց ապօրինի իրացնելուն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «Մասնավորապես` Գ․Ս․-ն, մտադրություն ունենալով վաճառել իր երիկամներից մեկը, դիմել է ազգականին՝ «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհուն, որի հետ բազմաթիվ հեռախոսային խոսակցությունների ժամանակ քննարկվել են երիկամի գնորդ փնտրելու և 40-60 հզր ԱՄՆ դոլարով այն վաճառելու հանգամանքները: Բժշկուհին տեղեկանալով, որ Տ․Թ․-ն առողջական խնդիրներով պայմանավորված ունի երիկամի փոխպատվաստման անհրաժեշտություն, նրա տվյալները փոխանցել է Գ․Ս․-ին` վերջինիս հետ կապ հաստատելու և իր երիկամը նրան ապօրինի իրացնելու շուրջ համաձայնության գալու նպատակով։ Սակայն, Գ․Ս․-ն, տեսնելով Տ․Թ․-ի առողջական ոչ բարելավ վիճակը և գիտակցելով, որ երիկամը վաճառելուց հետո հնարավոր է իր առողջությունը նույն կերպ վատթարանա, հրաժարվել է երիկամը վաճառելուց, իսկ Տ․Թ․-ն տեղյակ չի եղել այն հանգամանքի մասին, որ Գ․Ս․-ն իր երիկամի դիմաց պետք է որոշակի գումար պահանջեր: Այսպիսով, «Արմենիա» ԲԿ-ի բժշկուհի Ա․Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 43-183-րդ հոդվածի 1-ին մասով (մարդու սաղմի, պտղի, մարդու կամ դիակի բջիջների, հյուսվածքների, օրգանների կամ կենսաբանական նյութերի կամ հեղուկների ապօրինի շրջանառությանն օժանդակելը)։ Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասված է հաղորդագրությունում։Ավելին12:1717.03.26 -
Հասարակական«Արմավիր» ՔԿՀ-ի կարանտինային խցում հայտնաբերվել է տղամարդու դիԺամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։Ավելին12:0817.03.26 -
ՀասարակականՋուր հավաքեք․ ջուր չի լինելուԸնկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:Ավելին12:0017.03.26 -
ԻրավականՍեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանըԽաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։ Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։Ավելին11:5017.03.26 -
ՍպորտՀենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումըՄիլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։ Իտալական մամուլի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը հաստատել է վնասվածքը, որը նա ստացել էր «Ատալանտա»-ի դեմ վերջին խաղի ժամանակ: Առկա տեղեկատվության համաձայն՝ Մխիթարյանը բաց կթողնի մինչև միջազգային դադարի ավարտն ընկած ժամանակահատվածը: Այս պահին հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Իտալիայի «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինա»-ի դեմ առաջիկա կարևոր հանդիպմանը:Ավելին11:4517.03.26 -
ՏարածաշրջանՀամայն Վրաստանի Իլիա II պատրիարքը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք. նրա վիճակը ծանր էՏեղեկությունների համաձայն՝ Իլիա II-ի վիճակը վատացել է երեկ երեկոյան: Առողջապահության նախարարի և բժիշկների խոսքով՝ նա անցել է հետազոտություններ և բոլոր անհրաժեշտ բժշկական միջամտությունները։Ավելին11:3717.03.26 -
ԻրավականԵկեղեցու ներքին գործերին դատական միջամտությունը հակասում է Վենետիկի հանձնաժողովի չափանիշներին․ Արթուր Ղամբարյան1)Ինչպես Հայաստանի (CDL-AD(2011)028, պարբ. 24), այնպես էլ Թուրքիայի (CDL-AD(2010)005, պարբ. 24) վերաբերյալ կարծիքներում Վենետիկի հանձնաժողովը միանշանակ նշում է, որ կրոնական առաջնորդներին ընտրելու ազատությունը կրոնի ազատության անբաժանելի մասն է:Ավելին11:3017.03.26 -
ՄիջազգայինՌուբիոն հրահանգել է ԱՄՆ դիվանագետներին ճնշում գործադրել այլ երկրների կառավարությունների վրա՝ Իրանի դեմ միջոցներ ձեռնարկելու համար. ABC NewsՀամաձայն փաստաթղթի տեքստի, որը երկուշաբթի օրը ուղարկվել է ամբողջ աշխարհում ԱՄՆ դեսպանատներին և հյուպատոսություններին, աշխատակիցները պետք է կոչ անեն պետությունների իշխանություններին «օպերատիվ կերպով միջոցներ ձեռնարկել Իրանի հնարավորությունները սահմանափակելու ուղղությամբ» և կանխել ենթադրյալ «Իրանի հետ կապված ահաբեկչական խմբավորումների հարձակումները» երկրների ու քաղաքացիների վրա՝ Իսլամական Հանրապետության և նրա կողմնակիցների կողմից «հարձակման բարձր ռիսկի» պայմաններում։ Այս թեզերը անհրաժեշտ է ներկայացնել «համապատասխան ամենաբարձր մակարդակով» մինչև մարտի 20-ը՝ «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գործունեության վերաբերյալ բարձր մտահոգություն» խորագրով առաջադրանքի շրջանակներում։Ավելին11:1717.03.26 -
ՀասարակականԻ՞նչ եղանակ է սպասվումՔամին`հյուսիսարևելյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 17-19- ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։Ավելին11:0917.03.26 -
ՀասարակականԼարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում․ Տարոնիկ գյուղի բնակիչները Փաշինյանին են դիմումԱյսօր՝ մարտի 15-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում։ Հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին գյուղի կենտրոնական փողոցի սկզբնամասում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու փողոցի անմխիթար և անբարեկարգ վիճակի դեմ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները նշում էին, որ արդեն շուրջ 6 տարի շարունակ բարձրաձայնում են նույն խնդրի մասին, սակայն մինչ օրս որևէ իրական լուծում չեն տեսնում։ «Մոտ մեկ կիլոմետր երկարությամբ այս փողոցը դարձել է իսկական պատուհաս բնակիչներիս համար։ Սա գյուղի կենտրոնական ճանապարհն է։ Այստեղով են երեխաները ամեն օր գնում դպրոց և մանկապարտեզ, այստեղով է անցնում նաև դեպի գյուղի գերեզմանատուն տանող ճանապարհը և հասարակական տրանսպորտը։ Սակայն այս ամենակարևոր ճանապարհը փաստացի դարձել է անանցանելի։ Մեր գյուղը կարծես դուրս լինի Հայաստանի Հանրապետությունից ու դրա համար էլ այս վիճակում ենք հայտնվել»,– ասում էին բնակիչները։ Գյուղացիների խոսքով՝ ճանապարհի անմխիթար վիճակը արդեն լուրջ խնդիրներ է ստեղծում նաև առողջապահական և այլ ծառայությունների համար։ «Եղել են դեպքեր, երբ շտապօգնության մեքենաները պարզապես չեն եկել գյուղ՝ իմանալով ճանապարհի վիճակը։ Ստիպված ենք եղել հիվանդներին մեր մեքենաներով տեղափոխել մինչև այն հատվածը, որտեղ շտապօգնությունը կարող է հասնել և այնտեղից արդեն տեղափոխել են հիվանդանոց։ Նույն իրավիճակն է նաև տաքսիների դեպքում․ շատերը պարզապես հրաժարվում են գալ»,– պատմում էին նրանք։ Բնակիչները նշում էին, որ փողոցը լի է մեծ ու փոքր փոսերով, որոնք որոշ հատվածներում արդեն խրամատներ են հիշեցնում։ Նրանց խոսքով՝ ճանապարհը այնքան վատ վիճակում է, որ մեքենաներով անցնելը դարձել է իսկական փորձություն։ «Այս ճանապարհը վաղուց արդեն պարզապես փոսալցման ենթակա չէ․ այն ամբողջությամբ հիմնովին վերակառուցելու կարիք ունի։ Այլ լուծում այստեղ պարզապես չկա»,– նշում էին գյուղացիները։ Տարոնիկի բնակիչները դիմում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ուշադրություն դարձնել այս խնդրին և համապատասխան հանձնարարականներ տալ, որպեսզի վերջապես լուծում տրվի բնակիչներին հուզող այս կարևոր հարցին։Ավելին11:0017.03.26 -
ՔաղաքականԱրարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՕմանումԾրագրված է հանդիպում Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդ Ալ-Բուսաիդիի հետ։ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի կունենա ՀՀ ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացումը։Ավելին10:5117.03.26 -
ՀասարակականԲարի գալուստ կլիմայական գարուն. ՍուրենյանՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը սոցցանցի իր էջում սպասվող եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել։Ավելին10:4017.03.26 -
ՀասարակականՆոր մանրամասներ՝ ծեծի ենթшրկվшծ մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին. News.amԱվելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։Ավելին10:3017.03.26 -
Մամուլի տեսությունՔՊ-ն փորձում է իրեն ապահովագրել. «Հրապարակ»Իշխանությունը, որոշ տեղեկություններով, մեծ ջանքեր է գործադրում, որ արեւմտամետներն ընտրություններին մասնակցեն մեկ միասնական բլոկով, հատկապես շահագրգիռ են Արամ Սարգսյանի եւ Գուրգեն Սիմոնյանի համագործակցությամբ, որոնց կարող են միանալ նաեւ մյուսները՝ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ։Ավելին10:2517.03.26 -
ՄիջազգայինԻրանական հրթիռներն ընկել են Նեթանյահուի գրասենյակից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա․ SNNԻնչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, իրանական SNN հեռուստաալիքը հանդես է եկել նման պնդմամբ։ Ըստ նրա տվյալների՝ հրթիռներն ընկել են շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա։Ավելին10:2417.03.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ»Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միակ նախապայմանն է այսօր։ Մեր Հռչակագիրը, ըստ Ադրբեջանի, իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում: Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետեւ կհակասի երկրի մայր օրենքին, եւ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։Ավելին10:2317.03.26 -
Մամուլի տեսությունՔարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ»Դե, դա հասկանալի է: Նկատի ունենք այն, որ միայն «2022-ից հետո ձեռք բերածը» ցուցադրեն: Չէ՞ որ նախորդ տարիներին հայ ժողովրդի համահավաք ջանքերով ձեռք բերած սպառազինության ու ռազմամթերի մի շատ մեծ մասը (տարբեր տվյալներով՝ 3-5 միլիարդ դոլարի) Փաշինյանի վարած «քաղաքականության» ու պատերազմի «ինքնատիպ» կառավարման հետևանքով թողնվեց թշնամուն՝ որպես ռազմավար: Հետո էլ, միևնույնն է, իրենց նպատակը «ապացուցելն» է, թե նախկինում բան չի եղել, իրենք են լիքը բան առել:Ավելին10:1817.03.26 -
Մամուլի տեսություն3 ՀԷԿ ունեցող սրբազանը հեռացավ պաշտոնից. Կաթողիկոսի դեմ արշավից -1. «Ժողովուրդ»Հայրապետական տնօրինությամբ Մակար եպիսկոպոս Հակոբյանը՝ Սյունյաց թեմի առաջնորդը, համատեղության կարգով նշանակվել է Վայոց ձորի թեմի առաջնորդական տեղապահ՝ իրականացնելու թեմակալ առաջնորդի պարտականությունները։Ավելին10:1517.03.26