Լրահոս
2026-03-17
-
Մամուլի տեսությունԿրքերը չեն հանդարտվում․ գիտաշխատողները Ժաննա Անդրեասյանից հստակեցումներ են պահանջել. «Հրապարակ»Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մի խումբ աշխատակիցներ հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ ճշգրտումներ անելու իրենց հետագա գործունեության եւ ճակատագրի հետ կապված։ Գրել էինք, որ տնօրենի պաշտոնից Էդիտա Գզոյանի սկանդալային հեռացումից հետո աշխատակազմը չի պատկերացնում, թե ինչպես է շարունակելու հետագա աշխատանքը, արդյոք կառավարությունը չի՞ արգելելու այսուհետ գիտական գործունեությամբ զբաղվել։ Նրանց լուրեր են հասել, որ Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը եւս փակվելու է, եւ նրանք նամակով դիմել էին ԿԳՄՍՆ-ին ու Հոգաբարձուների խորհրդին՝ հասկանալու Արցախի բաժնի ճակատագիրը։Ավելին10:1217.03.26 -
Մամուլի տեսությունՑեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է. «Հրապարակ»Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 9-ին էր, որ նա նշանակվեց վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ՝ 3 տարի ժամկետով, իսկ 1․5 տարի անց՝ 2021 թ. դեկտեմբերին, Փաշինյանը նրան ազատեց, երբ արտահոսքեր կային այդ բանակցությունների մասին։ Նա գրագրության մեջ է եղել մասնավորապես Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիեւի հետ։ Ասում են՝ նույն պատրաստակամությամբ ծառայել է նաեւ նախկիններին․ մինչ Փաշինյանի օգնական նշանակվելը, պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ԱԳՆ-ում՝ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ, ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ: Թաշչյանը ՀՀ արտակարգ դեսպանորդի եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան ունի:Ավելին10:0917.03.26 -
ԱշխարհՆիգերիայում պայթյունների հետևանքով 23 մարդ է զոհվելՆիգերիայի հյուսիս-արևելքում մահապարտ ահաբեկիչների իրականացրած պայթյունների հետևանքով զոհվել է 23 մարդ, ևս 108-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել են Բորնո նահանգի ոստիկանությունից։ «Ցավոք, ընդհանուր առմամբ զոհվել է 23 մարդ, ևս 108-ը ստացել են տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ», — ասված է իրավապահ մարմինների X-ի (նախկին Twitter) էջում հրապարակված հայտարարության մեջ։Ավելին10:0617.03.26 -
Մամուլի տեսությունԱլիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ»Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակազմի գործողությունների վերլուծությունը Անդրկովկասի տարածաշրջանային դինամիկայի համատեքստում թույլ է տալիս բացահայտել մի շարք կայուն միտումներ, որոնք, մի շարք փորձագետների կարծիքով, հակասում են երկարաժամկետ կայունության և անվտանգության սկզբունքներին:Ավելին10:0017.03.26 -
Մամուլի տեսությունՓաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ»Ցանկացած իշխող ուժ ձգտում է հնարավորինս երկար պահել իշխանությունը: Կամ առնվազն աշխատում է այն հնարավորինս սահուն և անցնցում փոխանցել իր հանդեպ շատ վատ չտրամադրված մեկ այլ ուժի (գործչի): Կայացած ժողովրդավարության երկրներում, սովորաբար, այդ հարցերը հարթ ու սահուն կարգավորվում են տասնամյակներով (առանձին դեպքերում՝ հարյուրամյակով) ամրապնդված ու հղկված մեխանիզմներով՝ ըստ ընտրությունների արդյունքների: Հետխորհրդային երկրներում այդ առումով պատկերը բավականին տարբերվող է: Ու ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, ի դեպ: Ինչևէ:Ավելին09:5617.03.26 -
ՏարածաշրջանԻրանի նոր Գերագույն առաջնորդ այաթոլլա Մոջթաբա Խամենեին ողջ-առողջ է և շուտով հանդես կգա նոր ուղերձով. Էսմայիլ Բաղայի«Ես կարող եմ ձեզ ասել, որ նրա հետ ամեն ինչ կարգին է»,-ասել է Բաղային NDTV հեռուստաալիքին։ «Դուք արդեն լսել եք նրա ուղերձի մասին, և, հուսով եմ, շատ շուտով նա մեկ այլ ուղերձով կդիմի հանրությանը»,-ընդգծել է Իրանի ԱԳՆ փոխղեկավարը։ Նա նշել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը «Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի դեմ պարտադրված պատերազմ է»։ «Իրանցիները վճռական են տրամադրված պաշտպանելու իրենց հայրենիքը, և հենց դրանով էլ մենք հիմա զբաղված ենք»,- նշել է Բագային։ Փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը ռազմական գործողություն են սկսել Իրանի դեմ։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը։ Սպիտակ տունը հարձակումը հիմնավորել է հրթիռային և միջուկային սպառնալիքներով, որոնք իբր բխում են Թեհրանից։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (Իրանի ԶՈւ էլիտար ստորաբաժանումները) հայտարարել է լայնամասշտաբ պատասխան գործողության մասին՝ հարձակվելով Իսրայելի օբյեկտների վրա։ Հարվածների են ենթարկվել նաև ԱՄՆ օբյեկտները Բահրեյնում, Հորդանանում, Կատարում, Քուվեյթում, ԱՄԷ-ում և Սաուդյան Արաբիայում։ Իրանին հասցված հարվածների հետևանքով զոհվել են Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին և երկրի ղեկավարության մի քանի այլ առանցքային դեմքեր։ Իրանի Իսլամական Հանրապետության Փորձագետների խորհուրդն ավելի ուշ հայտնեց Մոջթաբա Խամենեիին երկրի նոր Գերագույն առաջնորդ ընտրելու մասին։Ավելին09:5217.03.26 -
Մամուլի տեսությունԻնչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում ՔՊ-ականների ժեստերի հետ. «Փաստ»Վերջին շրջանում սոցիալական ցանցերում ակտիվ քննարկման թեմա են դարձել իշխանական շրջանակների կողմից կիրառվող խորհրդանշական ժեստերը։ Խոսքը հատկապես այն հայտնի «սրտիկի» մասին է, որը իշխանության ներկայացուցիչները ցույց են տալիս հանրային հանդիպումների ժամանակ և ցանկանում են դարձնել իրենց նախընտրական խորհրդանիշ։ Օգտատերերի մի հատված ուշադրություն է հրավիրում, որ այդ ժեստը որոշ դեպքերում հիշեցնում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպության հայտնի տարբերանշանը։Ավելին09:4717.03.26 -
Մամուլի տեսությունՍյունիքի համայնքապետերը՝ կադրից դուրս. «Ժողովուրդ»Մարզի համայնքներից և ոչ մեկում վարչապետին համայնքապետերը չեն դիմավորել։ «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ ամբողջ այցի ընթացքում Փաշինյանին և նրա թիմակիցներին ուղեկցում էր միայն Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։Ավելին09:4217.03.26 -
Մամուլի տեսությունՓոխմարզպետ Գրիգորյանը 11 մլն դրամ անանուն նվիրատվություն է ստացել. «Ժողովուրդ»Մասնավորապես, Գրիգորյանը 1995-2024 թվականներին ծառայել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև աշխատել Մեծամորի համայնքապետարանում՝ նախ որպես համայնքի ղեկավարի օգնական, ապա՝ խորհրդական։ Ավելի ուշ դարձել է նաև Արմավիրի մարզպետի խորհրդական, իսկ 2025 թվականի աշնանից արդեն զբաղեցնում է փոխմարզպետի պաշտոնը։Ավելին09:3717.03.26 -
Մամուլի տեսությունՄեկ տարվա լռություն ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանի գործով. «Ժողովուրդ»«ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակում քաղաքացի Արփի Դավոյանը հարցաքննվել է որպես վկա և այլ դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է»։Ավելին09:3317.03.26 -
ՀասարակականԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՍպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:Ավելին09:3017.03.26 -
Մամուլի տեսությունԹորոսյանի «մեգանախարարության» նախագիծը իշխանության սեղանին. «Ժողովուրդ»Իշխանության ներսում արդեն նկատվում են դժգոհություններ Թորոսյանի ակտիվությունից և նախաձեռնությունների ձևից։ Կառավարության ներսից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցում են, որ որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը բնութագրում են որպես Թորոսյանի հերթական փորձ՝ վերահսկել առավել մեծ ոլորտ։Ավելին09:2517.03.26 -
Մամուլի տեսությունՓաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ»Իշխանության կողմից վերջին շրջանում ակտիվացած մարզային նախընտրական այցելությունները, ըստ տեղերից ստացվող տեղեկությունների, հիմնականում անարդյունավետ են։ Չնայած նախօրոք իրականացվող իրազեկումներին, ամբողջ վարչական ռեսուրսի ներգրավմանն ու կազմակերպչական աշխատանքներին Նիկոլ Փաշինյանի անձնական մասնակցությանը, համայնքներում ակնկալվող բազմամարդ հանդիպումները չեն կայանում։Ավելին09:2017.03.26 -
Մամուլի տեսությունԵրբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ»Նիկոլ Փաշինյանի մարզային այցերից մեկի ժամանակ տեղի ունեցած մի դրվագ ակտիվորեն տարածվում է սոցիալական ցանցերում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա զրուցում մի երեխայի հետ և հարցնում՝ գնալո՞ւ ես ընտրությունների, ո՞ւմ օգտին ես քվեարկելու։ Անչափահաս երեխան ասում է՝ «ոնց որ 29 տոկոսը ձեզ են ընտրելու», ինչին Փաշինյանը արձագանքում է՝ «քիչ է, 65 պետք է ընտրեն»։Ավելին09:1517.03.26
2026-03-16
-
ՀայաստանՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցու կառուցման մեկնարկը Կարապետյան եղբայրները տվեցին 90-ականներինՆորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներին։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։Ավելին23:4916.03.26 -
Արտաքին քաղաքականությունՀայաստանի խնդրանքով ԵՄ-ն արագ արձագանքման խումբ է ուղարկում ՀՀԵվրամիությունը Հայաստանի խնդրանքով արագ արձագանքման խումբ կուղարկի երկրում ընտրությունների նախաշեմին հիբրիդային սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը:Ավելին23:3616.03.26 -
ՀասարակականԽորտակվող մեքենաներ՝ անձրևային Երևանում. ջրասուզորդ են դարձել վարորդներըԵրևանում հորդառատ անձրևները կրկին կոլապս են առաջացրել ջրահեռացման համակարգի աղետալի վիճակի պատճառով: Լճերի վերածված փողոցներում վարորդները առավոտից մեքենաների պոկված մասերն էին փնտրում:Ավելին23:2216.03.26 -
ՀասարակականՏագնապած են Գերմանիայում ապաստանած ՀՀ քաղաքացիները. ինչո՞ւ են արտաքսում բուժման նպատակով մեկնածներինԻնչո՞ւ է Գերմանիան արտաքսում Հայաստանի քաղաքացիներին, որոնք հիմնականում ծանր հիվանդություններ ունեն և բուժման նպատակով էին այդ երկիր մեկնել: Լիլիթ Խալաթյանն է զրուցել Գերմանիայում ապաստանած մեր հայրենակցի հետ: Հայաստանի միգրացիայի և քաղաքացիության ծառայությունն այս հարցի պատասխանը չունի:Ավելին23:0616.03.26 -
ՄիջազգայինՆԱՏՕ-ն չի ուզում կռվել Հորմուզի նեղուցում. Իրանի դեմ պատերազմի վերջին փո՞ւլն է սկսվումՆԱՏՕ-ն չի ուզում կռվել Հորմուզի նեղուցում. Իրանի դեմ պատերազմի վերջին փո՞ւլն է սկսվումԱվելին22:4516.03.26 -
ՄիջազգայինԻրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլև ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետԻրանի դեմ պատերազմը փոփոխելու է ոչ միայն հետպատերազմական Մերձավոր Արևելքը, այլ նաև, դատելով ԱՄՆ-Եվրոպա հակասություններից, նաև այս երկու կենտրոնների միջև հարաբերությունները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։Ավելին22:3016.03.26