Լրահոս
Հայաստան
23:49
16.03.26
133

Նորանկախ Հայաստանի առաջին եկեղեցու կառուցման մեկնարկը Կարապետյան եղբայրները տվեցին 90-ականներին

Img default alt hy

Նորանկախ Հայաստանի առաջին եկեղեցին Տաշիր քաղաքի մայր եկեղեցին է, որի կառուցման մեկնարկը Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրները տվեցին դեռ հեռավոր 90-ականներին։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։

1995 թվականի ամռանը եկեղեցու հիմնարկեքի օրհնության կարգը կատարեց Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Առաջինը։ Տաշիրի Սուրբ Սարգիս եկեղեցին օծվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ՝ 2000 թվականի աշնանը։

5 տարի տևած բարդ և ծավալուն շինարարությունն առաջին հերթին ժողովրդի հավատի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր արժեքների վերականգնում էր։ Ու պատահական չէ, որ այսօր էլ ազգային բարերարը եկեղեցու կողքին է ու անազատության մեջ՝ հենց եկեղեցուն սատարելու համար։