Լրահոս
Հասարակական
10:30
17.03.26
483

Նոր մանրամասներ՝ ծեծի ենթшրկվшծ մեկամյա երեխայի առողջական վիճակի մասին. News.am

Img default alt hy

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան 2 ամսական փոքրիկը շարունակում է գտնվել վերակենդանացման բաժանմունքում:

Արաբկիր ԲԿ-ից NEWS.am-ին հայտնեցին, որ «կլինիկական մահ» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 16-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Կեսգիշերից անց  «կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։

Կայքի տեղեկություններով, երեխայի նկատմամբ բռնություն է կիրառել նրա խորթ մայրը։

Քննչական կոմիտեից հայտնել են, որ երեխայի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով։ նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում 1 անձ ձերբակալվել է: