Լրահոս
Սպորտ
11:45
17.03.26
250

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել. նա կարող է բաց թողնել «Ֆիորենտինա»-ի դեմ հանդիպումը

Img default alt hy

Միլանի «Ինտեր»-ի կիսապաշտպան և Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը։ 

Իտալական մամուլի փոխանցմամբ՝ 37-ամյա ֆուտբոլիստի բուժզննումը հաստատել է վնասվածքը, որը նա ստացել էր «Ատալանտա»-ի դեմ վերջին խաղի ժամանակ:

Առկա տեղեկատվության համաձայն՝ Մխիթարյանը բաց կթողնի մինչև միջազգային դադարի ավարտն ընկած ժամանակահատվածը: Այս պահին հարցականի տակ է նաև նրա մասնակցությունը Իտալիայի «Սերիա Ա»-ի 30-րդ տուրի՝ «Ֆիորենտինա»-ի դեմ առաջիկա կարևոր հանդիպմանը: