Լրահոս
Իրավական
11:50
17.03.26
396

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը

Img default alt hy

Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դատի է տվել «Հանրային» հեռուստաընկերությանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է «Դատալեքս» համակարգից։

Խաչատրյանի հայցադիմումը հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու վերաբերյալ է։

Հայցադիմումը մուտքագրվել է երեկ՝ մարտի 16-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։