Լրահոս
Աշխարհ
14:42
17.03.26
380

Դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Վլադիմիր Պուտինին անվանել է իր լավ բարեկամը. SCMP

Img default alt hy

Բելգիացի դերասան Ժան-Կլոդ Վան Դամը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է իր լավ բարեկամը։ Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, հայտնում է հոնկոնգյան South China Morning Post (SCMP) թերթը։

Լրագրողները 1990-ականների մարտաֆիլմերի աստղից հարցազրույց են վերցրել Հոնկոնգում նրա կտավների ցուցահանդեսի ժամանակ։ Մասնավորապես, նրանք հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում իր աշխատանքների քննադատությանը, ինչին դերասանը պատասխանել է, որ դա իրեն չի անհանգստացնում, և քննադատական դիտողությունները համեմատել է իր ֆիլմերի գրախոսականների հետ, որոնց մեջ, նրա խոսքով, եղել են և՛ լավերը, և՛ վատերը։

«Վան Դամը շարունակել է՝ մեջբերելով իր «լավ բարեկամին»՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, ով, դերասանի խոսքով, ասել է, թե Վան Դամի միջազգային փառքը բացատրվում է նրանով, որ «գործերն ավելի բարձր են խոսում, քան բառերը»,-գրում է թերթը։

2016 թվականին TMZ պորտալին տված հարցազրույցում Վան Դամը հայտարարել էր, որ մի քանի անգամ հանդիպել է Պուտինի հետ։ 2025 թվականին դերասանը ուղերձ էր ձայնագրել Պուտինին և հայտարարել, որ ցանկանում է գալ Ռուսաստան ու դառնալ խաղաղության դեսպան։

Վան Դամի կտավների ցուցահանդեսը, ով 2006 թվականից պարբերաբար բնակվում է Հոնկոնգում, տեղի է ունեցել մարտի 6-7-ը՝ Հոնկոնգի համալսարանի գեղարվեստի պատկերասրահում։